Խորհրդարանի մեծամասնությունն առաջին ընթերցմամբ կողմ քվեարկեց Սևանա լճից հավելյալ 100 մլն խորանարդ մետր ջուր բաց թողնելու մասին օրենքի նախագծին: «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը հայտարարեց, որ կարելի էր այլ լուծում գտնել 130 հազար գյուղացիներին ոռոգման ջրով ապահովելու համար, քանի որ առանց այդ էլ Սևանից տարեկան 170 մլն խորանարդ մետր ջուր է բաց թողնվում: Զեյնալյանը կոչ արեց պատգամավորներին՝ աջակցել իրենց, որպեսզի կարողանան դիմել Սահմանադրական դատարան և այս նախագիծը ճանաչեն հակասահման ...