Հայերեն   English   Русский  
Սևանա լիճ
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը նամակով դիմել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանին, ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին, ԱԺ պատգամավորներին, ՀՀ ԱԺ Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ
Սևանա լճին մեծ վտանգ է սպառնում հավելյալ 100 միլիոն մ3 ջուր բաց թողնելու պատճառով: Կառավարությունը հիմնավորում է իր որոշումը Սևան-Հրազդան հիդրոկասկադի էլեկտրաէներգիայի արտադրության ծավալների և ոռոգման տարածքների մեծացմամբ: Այս որոշումն ընդունվեց` առանց հանրության հետ քննարկման և հաշվի չառնելով ՀՀ բնապահպանության նախարարության առարկությունը, որի պահպանության տակ է գտնվում Սևանա լիճը` որպես բնության հատուկ պահպանվող տարածք: Վերջնական որոշումը պետք է կայացնի ՀՀ Ազգային ժողովը: Հարցը դրված է ՀՀ Ազգային ...
Վերջին տարիների ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ի հաշիվ լվացվող ափերի, Սևանա լճում կենսածին տարրերը և օրգանական նյութերն ավելացել են:
«S.O.S. Սևան» նախաձեռնությունը դիմեց ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներին` թույլ չտաք Սևանա լճից 100 միլիոն մ3 լրացուցիչ ջրառը, չընդունեք կառավարության առաջարկը` «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» ՀՀ օրենքը փոփոխելու վերաբերյալ:
ՀՀ կառավարության այսօրվա նիստում հաստատման է ներկայացվելու «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը։ Նախագծով նախատեսվում է 2017 թվականին Սևանա լճից ջրի բացթողնման տարեկան առավելագույն չափաքանակ սահմանել մինչև 270 մլն մ3՝ այսինքն օրենքով սահմանվածից 100 մլն մ3 ավել։
Սևանա լճում հանգիստ նախընտրողների համար «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունը գործարկում է Հրազդան – Ալմաստ (Երևան) - Շորժա էլեկտրագնացքը: Մերձքաղաքային սեզոնային էլեկտրագնացքը գործելու է հունիսի 16-ից՝ ուրբաթ, շաբաթ և կիրակի օրերին:
Սեւանա լճի մակարդակը մայիս ամսի ընթացքում եւս շարունակում է բարձրանալ՝ մայիսի 15-ի դրությամբ ծովի մակարդակից գտնվելով 1900 մետր 80 սանտիմետր բարձրության վրա:
Սևանա լճում իշխանի պաշարների վերականգնման և ձկնաբուծության զարգացման համալիր ծրագրի իրականացման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարությունն ընդունել է ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին որոշում: Ծրագրի շրջանակում ավարտվել են մանրաձկան արտադրություն գործարանի շինարարական աշխատանքները և այն հանձնվել է շահագործման, Սևանա լճում տեղակայվել է առաջին ցանցավանդակային տնտեսությունը: Ծրագրով նախատեսվում է ընթացիկ տարում Սևանա լճում տեղակայել ևս մեկ ցանցավանդակային տնտեսություն: ...
Ապրիլի 14-ին, ժամը 07:53-ին որոնողական աշխատանքները վերսկսվել են:և
Անդրադառնալով Սևանա լճի և հարակից տարածքների սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ գործադիրի ղեկավարը նշել է. «Սևանա լիճը և հարակից տարածքները ունեն ոչ միայն բնապահպանական և սոցիալական առանցքային նշանակություն, այլ նաև լուրջ տնտեսական ներուժ՝ հատկապես զբոսաշրջության զարգացման տեսանկյունից: Այսօր այդ տարածքները ոչ միշտ են արդյունավետ օգտագործվում»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: