«Հրապարակ» թերթը գրում է. «Երգիչ Արմենչիկին՝ Արմեն Գոնդրաչյանին, ՀՀ վաստակավոր արտիստի կոչում տալն իսկական փոթորիկ է առաջացրել համացանցում։ Յուրաքանչյուրն իր պարտքն է համարում կարծիք հայտնել այս մասին ու մի քանի շերեփ ցեխ շպրտել Արմենչիկի ուղղությամբ։ Կարծես արվեստի գիտակ լինելու, բարձր արվեստը ռաբիզից տարանջատելու բանաձեւն են մարդիկ գտել։ Երբեք չեմ լսել այս երգչին, թերեւս՝ դժվար թե տարբերեմ նրա երգերը մյուսների երգերից։ Գուցե նաեւ դա է պատճառը, որ այս աղմուկն ինձ արհեստածին է թվում եւ ուշադրության ...