Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������ ������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը երեկ պաշտոնապես հայտարարել է այն մասին, որ իրենց երկիրը մտադիր է ընդլայնել Հայաստանի տնտեսությունում իրենց երկրի ներգրավվածության չափը: «ԱՄՆ-ն Հայաստանի առևտրային գործընկերների ցանկում 5-րդն է, ինչը լավ է, բայց մենք սիրում ենք ամեն ինչում լինել առաջինը, եթե կարող ենք դա անել, ես ցանկանում եմ, որ մենք դա անենք»,-ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Միլզը «HSBC Բանկ Հայաստան»–ի կազմակերպած գործարար համաժողովի ժամանակ: «Ժողովուրդ»-ը ...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Պաշտոնական վիճակագրության համաձայն՝այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից բոլոր ուղղություններով արտահանումը կտրուկ նվազել է: Մեր երկրից դեպի ԱՊՀ երկրներ արտահանումը անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 85,4 տոկոսով՝ մոտ 49 միլիոն դոլարից դառնալով 7 միլիոնից մի փոքր ավել: Ուշագրավ է, որ այս տարվա առաջին երկու ամիսներին Հայաստանից գրեթե ոչինչ չի արտահանվել դեպի Ռուսաստան: Անցած տարվա 40 մլն 135 հազար դոլարի փոխարեն այս տարի Ռուսաստան է ուղարկվել ընդամենը ...
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի յոթ անդամների՝ Ռուսաստանի 102-րդ ռազմաբազայի զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից սպանության գործի քննության արդյունքների հիման վրա օրերս պաշտոնանկ է արվելու Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերի հրամանատար գեներալ մայոր Վ.Վ. Բիրյուկովը:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Թեև նշվում էր, որ կադրային փոփոխությունները կսկսվեն ապրիլի 24-ից հետո, սակայն երեկ արդեն լուր տարածվեց, որ «սկսել ա»: Առաջինը կլինի Արամ Հարությունյանի հրամանը, ում Կոտայքի մարզպետի պաշտոնից Սերժ Սարգսյանը տեղափոխում է Ջրային տնտեսության պետական կոմիտե:
«Հրապարակ» օրաթերթը գրում է.«Օրեր առաջ գրել էինք, որ «Մոսկվիչկա» ցանցի վերջին խանութն էլ շուտով կփակվի: Երեկ կեսօրին Հյուսիսային պողոտայում գտնվող խանութն արդեն փակվել էր: Թեև խանութի մենեջերներից մեկը փորձեց թաքցնել դա. «Մենք ապրանք ենք ստանում: Վաղը բացվելու է», սակայն Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանին պատկանող այս ցանցը վաղուց ֆինանսական խնդիրներ ուներ:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Քաղաքական շրջանակներում տեղեկություններ կան, որ սահմանադրական փոփոխությունները մասնագիտական հանձնաժողովը պատրաստվում է Սահմանադրության փոփոխությունների նախնական տարբերակը քաղաքական ուժերին ներկայացել ապրիլին:
«Առավոտ» թերթը գրում է. «Ճանաչված դերասաններ, ՀՀ վաստակավոր արտիստներ Նելլի Խերանյանն ու Տիգրան Ներսիսյանը հեռանում են Հայաստանի թատերական գործիչների միությունից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է.«Ցեղասպանության 100-րդ տարելիցի շրջանակներում Երևանի բազմաթիվ դպրոցների աշակերտներ, այսօրվանից սկսած մինչև ապրիլի 23-ը ներառյալ, պատվո պահակ են կանգնելու Մեծ եղեռնի զոհերի հիշատակը հավերժացնող հուշահամալիրում անմար կրակի մոտ:
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.«Հայաստան եկող ֆինանսական հոսքերը շարունակում են նվազել: Այս տարվա փետրվարի տրանսֆերտների զուտ ներհոսքը, այսինքն՝ Հայաստան եկած և գնացած գումարների դրական տարբերությունը կազմել է 27,5 միլիոն դոլար: Սակայն ամենաուշագրավն այն է, որ տրանսֆերտի ընդհանուր ծավալների անկման պայմաններում Հայաստանից գումարների ոչ առևտրային արտահոսքի չափերը շարունակում են պահպանվել: Ավելին՝ կոնկրետ Ռուսաստանի դեպքում ոչ առևտրային գումարների փոխանցման ծավալները շարունակում են աճել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: