Հայերեն   English   Русский  
Ճանապարհային ոստիկանություն
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության և իրավախախտումների արձանագրման տեսախցիկների ու արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները:Մասնավորապես, 2015 թվականի նոյեմբերի 23-ից գործարկվելու են Երևան քաղաքի Ամիրյան-Զաքիյան փողոցների խաչմերուկում տեղադրված տեսախցիկները:Նույն օրվանից գործարկվելու են նաև հետևյալ վայրերում տեղադրված արագաչափ սարքերը.
Նոյեմբերի 6-ին, ժամը 18.30-ին, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 19-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1986 թ. ծնված Արմենակ Սևանյանին, որը անգիտակից վիճակում, «ՎԱԶ-2106»-ի վարորդի կողմից, տեղափոխվել է հիվանդանոց:
Նոյեմբերի 2-ին, ժամը 17.00-ի սահմաններում, Գեղարքունիքի մարզի Ծակքար գյուղի գյուղամիջյան ճանապարհին իրար են բախվել «Հունդայի Ակցենտ» և «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենաներ:«Հունդայի Ակցենտ»-ի վարորդը` 1999 թ. ծնված Կարեն Դավթյանը, և ուղևորը` 1998 թ. ծնված Արամ Գրիգորյանը, տեղում մահացել են, իսկ մյուս ուղևորը, «ՎԱԶ-21124»-ի վարորդը և նրա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: