Հայերեն   English   Русский  
Ճանապարհային ոստիկանություն
Տրանսպորտային միջոցների և հետիոտների երթևեկության անվտանգության բարելավման նպատակով` 2016 թվականի օգոստոսի 1-ից Երևան քաղաքի Լենինգրադյան և Մեծարենցի (Նոյ թաղամաս տանող ճանապարհ) փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հուլիսի 21-ին, ժամը 23.30-ին, Երևանի Ծովակալ Իսակովի պողոտայում բախվել են «Մերսեդես-Բենց» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:
Ճանապարհային երթևեկության բարելավման նպատակով 2016 թվականի հունիսի 29-ից Երևան քաղաքի Արշակունյաց-Բագրատունյաց-Թամանցիների փողոցների խաչմերուկում կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն:
Հունիսի 18-ին, ժամը 05.30-ին, Երևանի Խանջյան և Մոսկովյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես» և «Օպել» մակնիշի ավտոմեքենաներ:«Օպել»-ի վարորդը և ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ երթևեկության անվտանգության բարելավման և ճանապարհատրանսպորտային պատահարներից խուսափելու նպատակով՝
Հունիսի 13-ին, ժամը 18.15-ին, ոստիկանության Տարոնի բաժին զանգահարած 45-ամյա տղամարդը հայտնել է, որ Վանաձորի Վարդանանց փողոցի թիվ 54 տան մոտ իր վարած «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել մի տարեց կնոջ, որը հնարավոր է` մահացել է:
Մայիսի 11-ին ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էր ստացվել Աշտարակ-Ապարան ճանապարհի Արտաշավան համայնքի տարածքում գտնվող արագաչափ սարքը հրազենով կրակելու միջոցով հետին կողմից վնասելու մասին:
Մայիսի 18-ին, ժամը 15.00-ին, «Մերսեդես-Բենց Սպրինտեր 314» մակնիշի ավտոմեքենան, Տաշիր-Մեծավան ճանապարհի 300-րդ մետրին կորցնելով ղեկավարումը, դուրս է եկել ճանապարհի աջ կողմի անտառաշերտ, բախվել ծառի և կողաշրջվել:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: