Հայերեն   English   Русский  
Ճանապարհային ոստիկանություն
Փետրվարի 16-ին, ժամը 14.20-ին, Ապարան-Սպիտակ ճանապարհի 4-րդ կմ-ին իրար են բախվել «ԴՈՋ» և «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ:
Փետրվարի 2-ին, ժամը 12.50-ին, Երևանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Օպել» և «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենաներ:Պատահարի հետևանքով «Մերսեդես Բենց»-ի ուղևորը և «Օպել»-ի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:***Փետրվարի 1-ին, ժամը 23.00-ին, Երևանի Ծարավ Աղբյուրի փողոցի թիվ 54/5 շենքի դիմաց իրար են բախվել «Օպել Աստրա» մակնիշի երկու ավտոմեքենա, որից հետո մեքենաներից մեկը բախվել է կայանված «Շկոդա»-ի ու «Ֆոլքսվագեն»-ի:«Օպել Աստրա»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով ...
Հունվարի 17-ին ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում էր ստացվել, որ «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Մյասնիկյան պողոտայի թիվ 8 հասցեի դիմաց բախվել է պատին, ինչի հետևանքով վարորդը և ուղևորուհին՝ 1991 թ. ծնված Անի Եփրեմյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին թիվ 1 համալսարանական հիվանդանոց:Փետրվարի 2-ին, ժամը 3.30-ին, Անի Եփրեմյանը հիվանդանոցում մահացել է:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ փետրվարի 2-ին, ժամը 15-ի դրությամբ, հանրապետության ամբողջ տարածքում ձյուն է տեղում: Տեղացած առատ ձյան, սաստիկ բքի և անբավարար տեսանելիության պատճառով փակ է Բերդ-Ճամբարակ ճանապարհահատվածը:
Փետրվարի 1-ին, ժամը 10.30-ին, Երևանի Կողբացու և Բուզանդի փողոցների խաչմերուկում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենաներ:«ԲՄՎ»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Կատարվում է քննություն:
Հունվարի 25-ին, ժամը 11.00-ին, «Ֆորդ-Մոնդեո» մակնիշի ավտոմեքենան Արտաշատի խճուղու թիվ 100 հասցեի մոտ բախվել է եզրաքարի:Վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:***Հունվարի 25-ին, ժամը 22.30-ին, Երևանի Բաբաջանյան փողոցի թիվ 10/4 հասցեի դիմաց «Օպել-Աստրա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլեկտրասյանը, որից հետո «ԲԻԴ» մակնիշի ավտոմեքենան բախվել է վերը նշված «Օպել-Աստրա»-ին, որն էլ վրաերթի է ենթարկել 32-ամյա քաղաքացուհու, ով մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: