Հայերեն   English   Русский  
Ճանապարհային ոստիկանություն
Տեղեկացնում ենք, որ 2016 թ. հունվարի 18-ից Ճանապարհային ոստիկանությունն սկսելու է տրանսպորտային միջոցի առջևի հողմապակին թաղանթապատված վիճակում վարելու դեպքերը հայտնաբերելու և վարչական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ միջոցառումների իրականացումը:
Ամանորին ուժեղացված ծառայության ընթացքում ոչ մի ներողամտություն չի դրսեւորվի հատկապես հարբած վարորդների հանդեպ. կարգազանցը կենթարկվի պատասխանատվության, ոստիկանական պարեկախումբն ուղեւորներին կուղեկցի տուն, իսկ ավտոմեքենան կտեղափոխվի ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ճանապարհային ոստիկանությունը:
Դեկտեմբերի 20-ին, ժամը 19.09-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Դուրյան թաղամասում՝ ՊՆ շենքի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Լադա» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաները, կա տուժած և մեկ զոհ, որը արգելափակված է ավտոմեքենայում. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
«Աքիլես» վարորդների իրավունքների պաշտպանության հասարակական կազմակերպությունը մշտադիտարկում է անցկացրել` վերլուծելով ճանապարհային երթևեկության խնդիրները
Դեկտեմբերի 8-ին, ժամը 19.00-ին, Եղվարդի խճուղում իրար են բախվել «Մերսեդես-Բենց» և «ԳԱԶել» մակնիշի ավտոմեքենաներ, ինչի հետևանքով «Մերսեդես-Բենց»-ի երկու ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:Կատարվում է քննություն:***Դեկտեմբերի 8-ին, ժամը 23.00-ին, «ՎԱԶ-21124» մակնիշի ավտոմեքենան Երևանի Տիգրան Մեծի պողոտայի և Սասունցի Դավթի փողոցի խաչմերուկում բախվել է «Նիսսան»-ի, ինչի հետևանքով «ՎԱԶ-21124»-ի ուղևորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:Կատարվում է քննություն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: