Հայերեն   English   Русский  
Անահիտ Բախշյան
Մարտիկ» հիմնադրամի մութ գործունեության էջերի մասին բազմիցս է խոսվել: Ինչպես ենթադրվում էր՝ այդ ամենը չէր կարող իրականացվել առանց բարձր ու հանցավոր հովանավորության: Պարզվում է` «Մարտիկ» հիմնադրամը տարիներ շարունակ տնօրինվել է Պաշտպանության նախարարության իրավաբանական վարչության պետ Սեդրակ Սեդրակյանի կողմից: Ավելին` վերջինս այն տնօրինել է ոչ կամավորության սկզբունքով` աշխատանքի դիմաց ստանալով համապատասխան աշխատավարձ:
Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 27/1 հասցեի տարածքում բարբարոս մի ձեռք կտրել է 2 ծառ, որոնք 5 տարվա էին, ընդ որում կտրել է թաքուն, գիշերով: Բնակիչներն ասում են, որ այդ տարածքն ունի սեփականատեր, ով աշխատում է նույն վարչական շրջանի թաղապետարանում:
Հարգելի մանկավարժներ, մի՛ զլացեք ձեր աշակերտների գնահատականները ժամանակին անցկացնել dasaran.am կայքում:
''Ուզում եմ տեղեկացնել ԿԳ նախարար պարոն Մկրտչյանին, որ հույսեր չկապի, թե գործող ընտրության կարգով oրենքով ամրագրված` դպրոցի զարգացման ծրագիրը, իր որակմամբ՝ դպրոցի անձնագիրը, կգործի. դրանում հերթական անգամ համոզվեցի'',-վարչապետին ուղղված նամակում գրում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը:
2016 թ. նոյեմբերի 15-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ պահանջելով կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ Երևան քաղաքի՝ սույն թվականի հոկտեմբերի 26-ին կայացած ավագանու նիստի ընթացքում ավագանու անդամ Անահիտ Բախշյանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք ցուցաբերելու՝ նրա խոսքն արհամարհական ձևով ընդհատելու և վերջինիս հասցեին վիրավորական արտահայտություններ հնչեցնելու համար:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը դիմում-բողոք է ստացել Երևանի Տիգրան Մեծ պողոտայի թ.76 շենքի հ.22 բնակարանի բնակիչ Մարիամ Սարգսյանից այն մասին, որ շենքի N43 տարածքի սեփականատեր «Արսեն» ՍՊ ընկերության կողմից, առանց իրավական և քաղաքաշինական փաստաթղթերի ձևակերպման, հարկի բարձրության սահմաններում 52.1 քառակուսի մետր կիսահարկ ինքնակամ շինություն է կառուցել և տարածքը օգտագործում է՝ որպես սպորտ-առողջարարական պարապմունքների սրահ, որտեղից եկող աղմուկը խանգարում ...
Ս.թ. նոյեմբերի 15-ին Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության կողմից Ձեզ ուղղված բաց նամակում առաջարկել էինք ծառայողական ավտոմեքենաների մեծ մասը հետ վերադարձնել պետությանը և նշել էինք պատճառները՝ հասկանալով, թե դա ինչ մեծ բեռ է պետական բյուջեի համար:
Թիվ 27 դպրոցի տնօրենի ապօրինությունների մասին այսօր նամակով դիմեցի քաղաքապետ Տարոն Մարգարյանին: Նամակի բովանդակությունը՝ ստորև.
Երևանի թ. 27 դպրոցի տնօրեն Սուսաննա Սարգսյանը չարաշահել է պաշտոնական դիրքը՝ այս անգամ աշխատանքից ազատելով ՄԿԱ գծով փոխտնօրեն Գ. Ավետիսյանին:Այս մասինա սվում է Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի նամակում՝ ուղղված քաղաքապետ Տարոն Մարգարյանին:
«Երեկ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի մոտ ԴԱՀԿ-ի պետի պաշտոնակատարը գեղեցիկ խոսքերով պատմում էր, թե քաղաքացին ինչպես սմարթֆոնով կարող է արագ ինչ-որ հարցեր լուծել: Սպասում էի, որ Նախագահը հարցնի, իսկ եթե քաղաքացին սմարթֆոն չունի՞, չհարցրեց: Ժողովրդից էլ չեք հարցնում՝ էս պաշտոնյաները ճիշտ են ասու՞մ, թե......»,-գրում է փորձագետ, ավանագնու անդամ Անահիտ Բախշյանը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: