Հայերեն   English   Русский  
Անահիտ Բախշյան
Ս.թ. հոկտեմբերի 26-ին Երևանի ավագանու նիստում «Բարև Երևան» խմբակցության քարտուղար Անահիտ Բախշյանը հարց բարձրացրեց Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից Դավթաշեն վարչական շրջանում կառուցապատման մի թույլտվություն տալու հիմքերի՝ իրականությանը չհամապատասխանելու կապակցությամբ:
Այս 17 տարիների ընթացքում «Հոկտեմբերի 27»-ի բացահայտմանն ուղղված որեւէ քայլ չտեսանք իշխանությունների կողմից: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 27-ին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշել է հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերից մեկի՝ Յուրի Բախշյանի կինը՝ Անահիտ Բախշյանը՝ հավելելով. «Դատարանը ոչինչ չբացահայտեց, անգամ չբացահայտեց, թե ով միջանցքում սպանեց Արմենակ Արմենակյանին, այսինքն բացի այդ 5 հոգուց էլ ովքեր կային»,հաղորդում է news.am-ը:
ՀՀ քաղաքացի, Երևանի բնակիչ Աննա Դարբինյանը իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է թողել ու հասցեագրել նաև ավագանու անդամ Անահիտ Բախշյանին: Վերջինս փոխանցել է նամակը քաղաքապետ Տարոն Մարգարյանին:Նամակում ասվում է.«Պահանջում եմ Ճիշտն ասած չգիտեմ քաղաքապետարանում ով է զբաղվում տրանսպորտի հարցերով, բայց կարծում եմ ընկերներս կօգնեն ինձ Արմեն Մարտիրոսյան Davit Sanasaryan Armen Vardanyan Անահիտ Բախշյան Ես որպես ՀՀ քաղաքացի պահանջում եմ ,որ առավոտվա տրանսպորտն էնպես ապահովեն , որ մարդիկ ստիպված չլինեն աշխատանքի ...
Կրթության փորձագետ Անահիտ Բախշյանը վարչապետ Կարեն Կարապետյանին ուղղված Բաց նամակով տեղեկացնում է, որ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանը հակասում է օրենքին: Մասնավորապես՝ մինչ այս դպրոցի ղեկավարման իրավունքի հավաստագիրը տնօրեններին տրվում էր 5 տարի ժամկետով, որից հետո նրանք կարող էին վերապատրաստվել, կրկին քննություն հանձնել ու ստանալ հավաստագիր: Սակայն նախարար Լևոն Մկրտչյանի նոր հրամանով՝ մեկ անգամ ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստացած անձինք վերապատրաստումից հետո այլեւս քննություն չեն ...
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հանրային զուգարանների վերաբերյալ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին նամակով, որի բովանդակությունը ներկայացնում ենք ստորև.
Սոցցանցում երեկ տարածվեց հայտարարություն այն մասին, որ Շենգավիթ վարչական շրջանի Արշակունյաց 278Արշակունյաց 278 հասցեում` «Վարդանանք» ռեստորանի դիմաց, արագ թափով ընթանում են շինարարական աշխատանքներ, մի քանի մետր խորությամբ փոս է փորված: Բացի նրանից, որ քաղաքաշինական պահանջները կոպտորեն խախտվել են, նոր սեփականատերը, որի անունը կապվում է Շենգավիթի թաղապետարանի նախկին տեղակալներից մեկի հետ, կամայականորեն և ապօրինաբար փակել է ընդհանուր օգտագործման կոյուղին, ինչի հետևանքով սանիտարահիգիենիկ իրավիճակը ...
Հանրային խորհրդի անդամների հետ հանդիպման ժամանակ վարչապետը նշել է, որ նոր կառավարությունը իր խնդիրները լուծելու ճանապարհին հասարակությանը տեսնում է որպես գործընկեր, և այս տեսանկյունից Հանրային խորհուրդը խողովակներից մեկն է, որով գործադիրը հանրության հետ երկխոսություն է կառուցելու: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ պետական ապարատը պատկերացնում է որպես ճկուն, գործող թիմ և այդ նպատակով ձեռնամուխ է եղել կառավարությունում կառուցվածքային փոփոխությունների գործընթացին:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը հայտնում է, որ ս.թ. օգոստոսի 25-ին հերթական նամակն է ուղղել «Մարտիկ» հիմնադրամի գործադիր տնօրեն պարոն Սեդրակյանին այն մասին, որ հիմնադրամը բոլորովին թափանցիկ չի աշխատում http://www.aravot.am/2016/08/26/729359/:
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը Անկախության 25-ամյակի առթիվ հայտարարություն է տարածել.«Շնորհավոր մեր միակի, մեր թանկարժեք ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 25-ամյակը: Նա դեռ մի երիտասարդ է, որի մանկությունն անցել է ցավի, սովի ու պատերազմի միջով, կորցրել է իր բազում քաջ զավակներին, ազատագրել ԱՐՑԱԽՆ ու ապրել ՀԱՂԹԱՆԱԿԻ ԲԵՐԿՐԱՆՔԸ:
Ս.թ. սեպտեմբերի 8-ին aravot.am-ում հրապարակվեց ինձ հետ ունեցած հարցազրույցը՝ «Դրամահավաքն այն է, որ հավաքում են թանգարանի համա՞ր, թե՞ որ տնօրենին նվեր են առնում» (http://www.aravot.am/2016/09/08/733122/ ) վերտառությամբ: Ելնելով այս մտահոգությունից՝ այսօր նամակով դիմեցի Երևանի ավագանու մշակույթի, կրթության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ տիկին Թամարա Պողոսյանին: Բանն այն է, որ այս արգելքը խաթարում է դպրոցահասակ երեխաների հոգևոր-մշակութային կրթությունը: Նամակի բովանդակությունը՝ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: