Մի կողմ թողնենք զորահանդես անել-չանելու անհրաժեշտության քննարկումները: Այս զորահանդեսը խիստ կարևոր դեր ու նշանակություն ուներ, հատկապես՝ ապրիլյան պատերազմից հետո: Առհասարակ զորահանդեսները, բացի ժողովրդին ոգևորելուց, նրա մարտական ոգին բարձրացնելուց, ունեն նաև մի խիստ կարևոր նշանակություն. դրանք ցուցադրում են տվյալ երկրի ռազմական ներուժն ու սպառազինությունը: Հենց այս առումով էր այս զորահանդեսը կարևոր «ստուգարք» ապրիլյան պատերազմից քաղած դասերը ստուգելու համար, քանի որ ապրիլին պարզվեց, որ սպառազինության ...