Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������
Վերջերս սկանդալին նյութեր պարունակող և հրապարակող Guccifer 2.0 և DCLeaks.co կայքերը ԱՄՆ դեմոկրատական կուսակցության և ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի համար նոր սկանդալ են խոստանում: Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journal պարբերականը:
Տարբեր սոցիալական ցանցերի ամերիկացի օգտատերեր գուշակում են, թե ինչու է Հիլարի Քլինթոնի ելույթների ընթացքում առաջին շարքում հայտնվում հունիսին Օռլանդոյի գիշերային ակումբներից մեկում այցելուների վրա կրակ բացած ահաբեկչի հայրը: Գրում է Russian.rt.com-ը:
Ավանդաբար ԱՄՆ-ի ստեղծագործական էլիտայի մեծամասնությունը դեմոկրատների կողմն է: Հիլլարի Քլինթոնին իրենց հավատարմությունն են հայտնել Քեթի Փերին, Բեյոնսեն, Լեդի Գագան, Լեոնարդո Դի Կապրիոն, Լենա Դանեմը, Սալմա Հայեքը, Քիմ Քարդաշյանը և մի շարք այլ հայտնի աստղեր: Բիոնսը առաջիններից է իր օգնությունը հայտնել Հիլարի Քլինթոնին՝ դեռևս 2015 թվականին:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնն իր համաձայնությունն է տվել նախընտրական հեռուստաբանավեճերի բոլոր փուլերին մասնակցելու համար, որոնք կանցկացվեն այս տարի աշնանը:
Օսկարակիր հոլիվուդյան դերասան և ռեժիսոր Քլինթ Իստվուդը կարծում է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը ավելի հարմար թեկնածու է, քան Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված սկանդալային թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված իր մրցակից Հիլարի Քլինթոնին մեղադրել է, որ հենց նրա վարած քաղաքականությունը հանգեցրել է «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորման ստեղծմանը: Գրում է Russian.rt.com-ը:
Հայտնի հոլիվուդյան դերասան Լեոնարդո ԴիԿապրիոն Լոս Անջելեսում գտնվող իր առանձնատանը ճաշկերույթ կկազմակերպի, որից ստացված գումարը կտրամադրվի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավին: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի աշխատակիցները կպատժվեն WikiLeaks պորտալի հրապարակումների պատճառով: Համապատասխան հայտարարությամբ NBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հանդես է եկել կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ փոխանախագահի` Դեմոկրատական կուսակցության թեկնածու Թիմ Քեյնը տարիներ շարունակ աջակցել է ԱՄՆ օրենսդիր և գործադիր մարմինների կողմից հայկական հարցերի արծարծմանն ու լուծմանը:
ԱՄՆ-ի նախագահի աթոռի համար պայքարող երկու թեկնածուների անուններն այլևս հայտնի են: Դեմոկրատական կուսակցության հնարավոր թեկնածուներից սենատոր Բեռնի Սանդերսը, որը մինչ այս առաջադրման հնարավորության համար պայքարում էր նախկին պետքարտուղար և առաջին տիկին Հիլարի Քլինթոնի հետ, ընդունել է իր պարտությունը: Հետևաբար Դեմոկրատական կուսակցության միասնական թեկնածուն կլինի Հիլարի Քլինթոնը, իսկ Հանրապետականինը` հայտնի գործարար և մեծահարուստ Դոնալդ Թրամփը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: