Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������
Սկանդալային WikiLeaks կայքի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը Russian Today հեռուստաընկերությանը տված բացառիկ հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանարապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփին թույլ չեն տա հաղթել կայանալիք ընտրություններում: Գրում է Russian.rt.com-ը:
Սկանդալային WikiLeaks պորտալի գլխավոր խմբագիր Ջուլիան Ասանժը Rusian Today հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ որ չափազանց շատ է խղճում ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնին: Ասանժի խոսքով` Քլինթոնի սեփական ամբիցիաները կրծում են նրան ներսից: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների գլխավոր դատախազ Լորետա Լինչը և Հետաքննությունների դաշնային բյուրոյի տնօրեն Ջեյմս Կոմին պայմանավորվել են արագացնել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի էլեկտրոնային նամակագրության գործով հետաքննությունը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը Կրեմլի կապերն անհապաղ բացահայտելու կոչերով դիմել է իր մրցակից, Հանրապետական կուսակցության թեկնածու Դոնալդ Թրամփին: Գրում է Russian.rt.com-ը:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահի համար կարևորը Թրամփը կամ Քլինթոնը չեն, այլ Ռուսաստանի շահերը: Գրում է Gazeta.ru.-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման տեղյակ չի եղել, որ նախկինում երկրի պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնող Հիլարի Քլինթոնը ծառայողական նպատակներով օգտագործել է իր անձնական սերվերը: Այդ մասին համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջոշ Էռնեստը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված սկանդալային թեկնածու, միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր մրցակից Հիլարի Քլինթոնը Միացյալ Նահանգների նախագահ ընտրվելու դեպքում կարող է երկիրը Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ ներգրավել: Համապատասխան հայտարարությամբ Թրամփը հանդես է եկել Reuters լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru.-ն:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման նախքան լրատվամիջոցներում տեղեկության հայտնվելն այն մասին, որ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը ծառայողական նպատակներով անձնական էլեկտրոնային փոստ է օգտագործել, տեղյակ է եղել այդ մասին: Գրում է Russian.rt.com-ը:
Ամբողջ աշխարհը մեծ հետաքրքրությամբ հետևում է «Վիկիլիքսի» հրապարակած էլեկտրոնային ներքին նամակների հոսքին. ավելի քան 400 հազար նամակ Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունից, 2.8 մլն դիվանագիտական նամակ Միացյալ Նահանգներից, ավելի քան 30 հազար նամակ, որոնք ուղարկել կամ ստացել է Հիլարի Քլինթոնը որպես պետքարտուղար, և հակերային հարձակմամբ ձեռք բերված 27 հազար նամակ ու հավելված Դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեից:
Հայտնի դերասանուհի Սիենա Միլերը հայտարարել է, որ կրկին կվերադառնա Լոնդոն և վերջնականապես կլքի Միացյալ Նահանգները, եթե նոյեմբերի 8-ին ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում հաղթանակ գրանցի Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը: Գրում է Popcornews.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: