Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������������
Ամերիկյան հասարակության շրջանում առկա է համատարած դժգոհություն և անվստահություն երկու հիմնական թեկնածուների՝ Հիլարի Քլինթոնի և Դոնալդ Թրամփի հանդեպ: Ամերիկահայերը նույնպես բացասաբար են տրամադրված այդ թեկնածուների նկատմամբ: Ավելի կոնկրետ՝ Քլինթոնը ցույց է տվել, որ հայկական հարցերով նրան չի կարելի վստահել, իսկ Դոնալդ Թրամփի դիրքորոշումը հայտնի չէ:
WikiLeaks կայքը հրապարակել է ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի ղեկավար Ջոն Պոդեստի աձնական նամակների մի մասը: Գրում է Gazeta.ru.-ն:
Սույն հոդվածը հիմնականում նախատեսված է Միացյալ Նահանգներից դուրս գտնվող ընթերցողների համար, որոնք հավանաբար ծանոթ չեն ամերիկյան օրենքներին քարոզչական նվիրատվության մասին: Հետաքրքիր է, որ նույնիսկ ամերիկացիները հաճախ շփոթում են քաղաքական նվիրատվությունների վերաբերյալ սահմանափակումների բարդ կանոնները, որոնք տարբեր են տեղական, նահանգային և դաշնային ընտրությունների պարագայում:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը նախընտրական հեռուստաբանավեճերի ընթացքում Հանրապետական կուսակցությունից առաջադրված իր մրցակից թեկնածու Դոնալդ Թրամփին մեղադրել է սեքսիզմի և ռասայական խտրականության դրսևորման մեջ: Գրում է Russian.rt.com-ը:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում է ունեցել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի հետ, որի շրջանակներում քննարկել է Դոնբասում տիրող իրավիճակը: Կայացած հանդիպման մասին հայտնել է Պորոշենկոյի մամուլի ծառայությունը: Գրում է Gazeta.ru.-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ` Լոնդոնի առաջին մահմեդական քաղաքապետ Սադիք Խանն ԱՄՆ-ում կայանալիք նախագահական ընտրություններում իր աջակցությունն է հայտնում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնին:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնն իր առողջական վիճակի մասին նոր տվյալներ է հրապարակել: Քլինթոնի մոտ հայտանաբերված թոքաբորբի ախտորոշումից հետո հրապարակված տվյալները նաև նրա թոքերի լուսանկարն են պարունակել: Գրում է Gazeta.ru.-ն:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական շտաբից խոստացել են նրա առողջական վիճակի մասին տեղեկություն հրապարակել: Այդ մասին հայտնել է ԱՄՆ-ի նախկին պետքարտուղարի ներկայացուցիչը: Գրում է Russian.rt.com-ը:
Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Հանրապետական կուսակցությունից առաջադրված թեկնածու Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ իր մրցակից, Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Հիլարի Քլինթոնը շուտով կապաքինվի: Գրում է Gazeta.ru.-ն:
AP լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը վատ ինքնազգացողության պատճառով ստիպված է եղել լքել սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների կապակցությամբ անցկացված սգո միջոցառումը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: