Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Ֆրանսիական «Ազգային ճակատ» ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Մարին Լե Պենը բացասաբար է գնահատել ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի թեկնածությունը և հայտարարել, որ երբևէ չէր քվեարկի նրա օգտին: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ հավատում է, որ Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնը կդառնա ԱՄՆ-ի հաջորդ նախագահը: Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի շրջանակներում Շառլոթ քաղաքում ելույթ ունելով՝ Օբաման հայտարարել է, որ Քլինթոնը հիասքանչ պետքարտուղար է եղել: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների իշխանությունները հավանաբար մեղադրանք չեն առաջադրի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնին, որը պետքարտուղարի պաշտոնը զբաղեցնելու ընթացքում անձնական համակարգչային սերվիսն օգտագործել է էլեկտրոնային փոստի միջոցով ծառայողական նամակագրություն իրականացնելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
Սպիտակ Տան նախկին թիկնապահը Միացյալ Նահանգների մասին գիրք է հրատարակել, որտեղ նկարագրվում է Բիլ Քլինթոնի նախագահության շրջանը:
ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը նախընտրական պայքարի ընթացքում իր պատկերով մարզաշապիկների գովազդային արշավ է սկսել, ինչն արժանացել է նախագահի դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնի քննադատությանը: Հաղորդում է arabic.rt.com-ը: Հունիսի 22-ին Դոնալդ Թրամփը Twitter-ում հղում է կատարել, թե որտեղից կարելի է ձեռք բերել իր պատկերով և «Ես Ձեզ հետ եմ. Ամերիկան կրկին գերտերություն դարձնենք» գրությամբ մարզաշապիկները: Նույն օրը Քլինթոնը մեկնաբանել է Թրամփի նախաձեռնությունը. «Ձեզ հետ. սա չի վերաբերում ...
Նախօրեին Նյու Յորքում պրոդյուսեր Հարվի Վայնշտեյնի բնակարանում ի աջակցություն ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցությունից առաջադրված թեկնածու Հիլարի Քլինթոնի նախընտրական քարոզարշավի` ճաշկերույթ է տեղի ունեցել:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դեմոկրատական կուսակցութունից առաջադրված թեկնածու, նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը թվիթերյան իր պաշտոնական էջում լուսանկար է հրապարակել, որում պատկերված է ամուսնու` Բիլ Քլինթոնի և նորածին թոռան հետ: Գրում է Gazeta.ru.-ն:
Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենեին հայտարարել է,որ Իրանը կատարում է միջուկային համաձայնագրով ստանձնած իր պարտավորությունները, սակայն պատրաստ է կտրուկ քայլերի դիմել, եթե համաձայնագրի կողմերից մեկը խզի այն: Հայտնում է arabic.rt.com-ը:
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պաշտոնապես հաստատել է Հիլարի Քլինթոնի թեկնածությունը դեմոկրատական կուսակցության կողմից:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: