Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տիկնոջ՝ Աննա Գրիգորյանի հետ հունվարի 9-ին այցելել է Սերգեյ Փարաջանովի տուն-թանգարան, որտեղ մասնակցել է մեծանուն արվեստագետի 96-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հունվարի 24-ին Ռոտերդամի 48-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակներում Արմինիուս եկեղեցում կայացավ «Կինոյի տաճար» ծրագրի շնորհանդեսը և Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» ֆիլմում չընդգրկված հատվածների նորարական ձևաչափով ցուցադրությունը։
Աշխարհահռչակ հայ ռեժիսոր և արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործությունները, տարատեսակ իրերից պատրաստված կերպարվեստի նմուշներն առաջին անգամ ցուցադրության են ներկայացվել Ստամբուլում՝ Բերայի թանգարանում։
ԱՄՆ-ի Կոլորադոյի նահանգում անցկացվող ամենամյա «Թեյլլուրիդ» 45-րդ միջազգային կինոփառատոնում (օգոստոսի 31-ից սեպտեմբերի 3-ը) կցուցադրվի Սերգեյ Փարաջանովի «Հակոբ Հովնաթանյան» (1967թ․) 10-րոպեանոց կարճամետրաժ ֆիլմի վերականգնված տարբերակը:
Հայաստանի զարգացման հիմնադրամի և Նիդերլանդների Թագավորությունում մեր երկրի դեսպանության աջակցությամբ BNN հանրային հեռուստաընկերության “3 op Reis” ճամփորդական ծրագրի նկարահանող խումբը մեկշաբաթյա այցելությունից հետո Հայաստանի մասին 2 տեսաֆիլմ է հեռարձակել։