Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի ամենամեծ խնդիրն այն է, որ շատ մարդիկ պնդում են՝ եթե նույնիսկ պարզվի, որ հանքի շահագործումն անվտանգ է, միևնույնն է, այն չպետք է շահագործվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ նման կարծիք հայտնեց Ջերմուկի բնակիչներից մեկի բնակարանում ունեցած հանդիպմանը՝ անդրադառնալով բնակչի դիտարկմանը, թե հանքի շահագործումից 10 տարի հետո բացասական հետևանքները ի հայտ են գալու: