Հայերեն   English   Русский  
������������������������������������������������
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում շրջում է քաղաքացիների բնակարաններով: Առաջինն այցելեց ԱՄՆ-ից ՀՀ ժամանած Գոհար Հունանյանի տուն:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակի ամենամեծ խնդիրն այն է, որ շատ մարդիկ պնդում են՝ եթե նույնիսկ պարզվի, որ հանքի շահագործումն անվտանգ է, միևնույնն է, այն չպետք է շահագործվի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, ՀՀ վարչապետ նման կարծիք հայտնեց Ջերմուկի բնակիչներից մեկի բնակարանում ունեցած հանդիպմանը՝ անդրադառնալով բնակչի դիտարկմանը, թե հանքի շահագործումից 10 տարի հետո բացասական հետևանքները ի հայտ են գալու:
Հայկական Վերածնունդ սփյուռքյան կազմակերպությունը ուշադրությամբ հետևում և մասնակցում է Ամուլսարի հանքի հետ կապված թեժ քննարկումներին: Ակնհայտ է, որ հանքի շահագործումը պարունակում է խոշոր բնապահպանական ռիսկեր, որոնց լիարժեք կառավարումը գործնականում ոչ ոք չի կարող երաշխավորել:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հետևողականորեն հանդես է գալիս այն քաղաքական որոշումների ընդունման օգտին, որոնք բխում են հայկական պետականության ամրապնդման և մեր ազգային շահերից: Հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։
Մենք շատ լուրջ կասկածներ ունենք, որ տեղի է ունենում վարչապետին խեղաթյուրված կամ անհիմն տեղեկությունների տրամադրման մի գործընթաց: Այս մասին ասվում է Հայկական բնապահպանական ճակատ քաղաքացիական նախաձեռնության տարածած հայտարարության մեջ:
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․
Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերության կողմից արբիտրաժ դիմելու դեպքում հնարավոր է համարում նվազագույնը կատարած ներդրման չափով պահանջի ներկայացումը, իսկ փոխհատուցման չափը սահմանում է դատարանը՝ դիտարկելով տարբեր գործոններ, այդ թվում, օրինակ, սպասվելիք եկամուտները: Այս մասին մասնագետը խոսեց «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում՝ նկատելով, որ վերջին շրջանում ներդրումների մի քանի թիվ է նշվել՝ ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: