Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������ ������������������������������������������
Արևմտյան լրատվամիջոցները և երկրպագուներն արդեն երկար ժամանակ է սկսել են Սեսսեքսի դքսուհի Մեգան Մարքլին արքայադուստր Դիանայի հետ համեմատել: Շատերի կարծիքով` նրանք նման են հագուստի ընտրության հարցում նախասիրություններով, էթիկետի կանոնները խախտելու սովորությունով և երեխաների հանդեպ ունեցած սիրով: Գրում է Popcornnews.ru-ն:
Նախորդ գիշեր Քեմբրիջի դքսուհին ապացուցեց, որ կարելի է «հին» հագուստով ևս արքայական տեսք ունենալ: Սակայն Jenny Packam նորաձևության տան փիրուզագույն շքեղ երեկոյան զգեստը լիովին այլ տեսք ուներ: Իսկ Քեյթ Միդլթոնին երկրպագուները նույն կերպարով տեսել էին վեց տարի առաջ: Գրում է Elle.ru-ն:
Ինչպես հայտնի է, Մեգան Մարքլի և արքայազն Հարրի առաջին արքայական շրջագայությունը մեկնարկեց հոկտեմբերի 15-ին Սիդնեյ ժամանելուց հետո և ավարտվեց նախօրեին նորզելանդական Ռոտորուա քաղաքում: Գրում է Elle.ru-ն:
Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II- ը կարող է դիտարկել կառավարումն իր որդուն՝ Ուելսի արքայազն Չարլզին հանձնելու հարցը՝ նրան ռեգենտ դարձնելով: Այդ մասին հայտնում է The Daily Mail պարբերականը՝ հղում անելով արքայական ընտանիքի մասին թագավորական թղթակից Ռոբերտ Ջոբսոնի «Չարլզ 70 տարեկանում. Մտորումներ, հույսեր և երազանքներ» նոր գրքին: Գրում է Gazeta.ru-ն:
37-ամյա Մեգան Մարքլի նրբագեղ կերպարները հիացնում են ամբողջ աշխարհում նորաձևությանը հետևող կանանց և պատահական չէ, որ նրա կրած բոլոր հագուստները ժամեր անց վաճառքի ռեկորդներ են սահմանում, քանի որ նրա երկրպագուներն ուղղակիորեն երազում են իրենց զգեստապահարնները նույն հագուստով համալրելու մասին: Գրում է Spletnik.ru-ն:
Մեգան Մարքլի և արքայազն Հարրիի շրջագայությունն Ավստրալիա շարունակվում է
Բրիտանացի արքայազն Հարրին և նրա կինը՝ Մեգան Մարքլը, սպասում են իրենց առաջնեկին: Այդ մասին հաղորդագրություն տարածել է Քենսինգթոնյան պալատի թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:
Քեյթ Միդլթոնն ապացուցել է, որ իրեն զարմանալիորեն հաջողվում է ծննդաբերությունից ժամեր անց հիասքանչ և արժանապատիվ տեսք ունենալ: Սակայն պարզվում է, բրիտանացի դքսուհու հենց այդ հատկանիշը զայրացնում է դերասանուհի Քիրա Նայթլիին: Գրում է Woman.ru-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդը ստիպված կլինի լքել Բուքինգհեմյան պալատը նստավայրի վերանորոգման կապակցությամբ: Գրում է russian.rt.com-ը:
Մեծ Բրիտանիայում թագավորական ընտանիքի մասին պատմող հերթական գիրքն է տպագրվել: Լրագրող Անգելա Լևինը «Հարրի. զրույցներ արքայազնի հետ» գրքում նախկինում անհայտ փաստեր է ներկայացրել արքայազն Չարլզի կրտսեր որդու մասին: Գրում է Tatler.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: