Հայերեն   English   Русский  
ՀՀ Հանրային խորհուրդ
«Երեւան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին եւ սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, նոյեմբերի 11-ին ժամը 10.00-19.00 կդադարեցվի Նոր Նորք վարչական շրջանի 3-րդ զանգվածի ջրամատակարարումը.
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Օրաթերթին հաջողվեց որոշ ուշագրավ դրվագներ պարզել նախորդ տարվա նոյեմբերի 25-ին Նորք-Մարաշ վարչական շրջանում վնասազերծված հանցախմբի գործով քննության ընթացքից: Պարզվում է` քննությունն այնպես է ընթացել, որ իբրեւ հանցախմբի իրական պարագլուխ նշվի ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի անունը:
Ս. թ. սեպտեմբերի 29-ին ՀՀ Հանրային խորհրդում տեղի է ունեցել փոքր խորհրդի նիստ` օրակարգային մի շարք հարցերով:Օրակարգի առաջին հարցը վերաբերել է ս.թ. սեպտեմբերի 24-ին ՀՀ կառավարության նորանշանակ ղեկավար Կարեն Կարապետյանի հետ Հանրային խորհրդի մի խումբ անդամների հանդիպմանը, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են Հայաստանի տնտեսությանն առնչվող բազմաթիվ հարցեր ու առաջարկներ, որոնք բազմիցս քննարկվել են Հանրային խորհրդում:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր ընդունել է Հանրային խորհրդի անդամներին՝ խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի գլխավորությամբ:
Վերջին շաբաթներին Երևանում տեղի ունեցած իրադարձությունները լուրջ մարտահրավեր ու փորձություն էին մեր երկրի համար, որի ընթացքում մեր հասարակությունը ենթարկվեց ֆիզիկական ու հոգեբանական լուրջ ցնցումների: Ցավոք, չհաջողվեցխուսափել նաև զոհերից ու վիրավորներից, ինչի կապակցությամբ մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհված գնդապետ Արթուր Վանոյանի և ենթասպա Յուրա Տեպանոսյանի հարազատներին և շուտափույթ ապաքինում մաղթում այս իրադարձությունների հետևանքով վիրավորված բոլոր անձանց: Ակնկալում ենք սպանությունների ...
Հայաստանի Հանրապետության առջև ծառացած ներքին ու արտաքին քաղաքական խնդիրների մասին «Անկախը» հարցազրույց է ունեցել «Ղարաբաղ» կոմիտեի համակարգող, ՀՀ առաջին վարչապետ, 1992-1993 թթ. պաշտպանության նախարար, Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանի հետ:
Հանրային խորհրդում այսօր՝ ս.թ. հուլիսի 22-ին, տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում ՀՀ էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը, ՀԽ անդամներ, էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Հովհաննես Հովհաննիսյանը, Էմիլ Տարասյանը, էկոնոմիկայի նախարարության և Հայաստանի զարգացման հիմնադրամի ներկայացուցիչներ:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից ցավակցական հեռագիր է հղել ՀՀ ժողովրդական արտիստ, սիրված երգչուհի Օֆելյա Համբարձումյանի մահվան կապակցությամբ:
ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը իր և խորհրդի անունից շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի թղթակից անդամ, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ, Հանրային խորհրդի անդամ Հենրիկ Հովհաննիսյանին՝ ծննդյան 80-րդ տարեդարձի առթիվ:
Ս.թ. մարտի 5-ին տեղի է ունեցել ՀՀ Հանրային խորհրդի ժողովրդագրական և գենդերային հարցերի հանձնաժողովի նիստ, որի օրակարգում ընդգրկված է եղել հանձնաժողովի նոր նախագահի ընտրության հարցը: Հանձնաժողովի նախագահ է ընտրվել հանձաժողովի անդամ Անահիտ Աղոյանը:Ս.թ. ապրիլի 5-ին, ՀԽ կանոնադրության համաձայն, Անահիտ Աղոյանը ՀՀ Նախագահի կողմից հաստատվել է` որպես Հանրային խորհրդի անդամ:Այնուհետև ս.թ. մարտի 31-ին Հանրային խորհրդի հաջորդ 5 թափուր տեղերը համալրելու նպատակով տեղի է ունեցել ՀԽ լիագումար նիստ, որի ընթացքում ...
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: