ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ 2019 թ. հունվարի 1-ից պաշտպանության նախարարի պարտականությունները ժամանակավորապես կկատարի ներկայիս փոխնախարար Պատրիկ Շանահանը:
Հանրային հեռուստաընկերության «Այսօր իրականում» հաղորդման վարող Պետրոս Ղազարյանը նշանակվել է «Օրակարգ» լրատվական-վերլուծական ծառայություն տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար:
Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Վիգեն Չալդրանյանը թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնում է նշանակել բեմադրիչ, ռեժիսոր Սուրեն Շահվերդյանին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կարեն Գրիգորյանին Եգիպտոսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնում նշանակելու մասին: