Եթե գնահատենք իշխանության ու հասարակության պարտավորությունների ու լիազորությունների հաշվեկշիռը, ապա կարող ենք ասել, որ գործում է հետևյալ բանաձևը. «Բոլորը մեկի համար, իսկ մեկը՝ ոչ մեկի»։
Երեկ Ստեփանակերտում կարծիք հնչեց, որ Հայաստանի ու Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստն աննախադեպ իրադարձություն է մեր հանրապետությունների գոյության ողջ ընթացքում:
1. Հայտարարվեց, որ Արցախը դառնալու է բանակցային կողմ։ Հիմա Արցախը հեռացած է բանակցային սեղանից առավել քան երբևէ։ Համանախագահների հայտարարությունը հենց այդ մասին էր։