Հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ քննչական կոմիտեն, որով հայտնվում է, որ ավարտվել է նախաքննությունը և Վալերի Պերմյակովին առաջադրվել է նոր մեղադրանք: Քրեական գործով իրականացված նախաքննությամբ պարզ է դարձել, որ մեղադրյալի կողմից 2015 թվականի հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի անդամների սպանությունը զուգորդվել է ավազակությամբ, բնակարան ապօրինի մուտք գործելով և զենքի գործադրմամբ ավազակային հարձակմամբ գույքի հափշտակումով, ապա փորձ է արվել ապօրինի հատել ՀՀ պետական սահմանը։