Հայերեն   English   Русский  
իրադրությունը սահմանին
The Jerusalem Post-ի հետ հեռախոսազրույցում Ադրբեջանի նախագահի գլխավոր խորհրդական Ալի Հասանովը հայտնել է, որ սպասում է իրենց ռազմավարական գործընկեր Իսրայելի քննադատական հայտարարությանը` ստեղծված իրավիճակի վերաբերյալ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության սրման հարցով ԵԱՀԿ-ի մշտական խորհուրդը Վիեննայում Մինսկի խմբի մասնակցությամբ հատուկ հանդիպում կանցկացվի։ Հանդիպման մասնակիցները կքննարկեն հակամարտության գոտում լարվածության նվազեցմանն ուղղված և խաղաղ կարգավորմանն ուղիների որոնումը։ Գրում է Russioan.rt.com-ը:
«Ադրբեջանական կողմը հաշվի առնելով նախորդ անգամվա ծիծաղելի իրավիճակը, որում հայտնվել էր, այս անգամ ազգանուններ չի նշում: Սա էժանագին հնարք է, ուղղված սեփական հասարակության ոգու բարձրացմանը, այլապես լավ գիտեն, որ ազգանուն հնչեցնելու դեպքում, իբր զոհված գեներալն ու գնդապետները կես ժամից անձամբ կխոսեն».-ֆեյսբուքյան իր էջում գրում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
ԱԺ Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությա պետ Արսեն Բաբայանն իր առանձնահատուկ շնորհակալություն հայտնել ՀՀ լրատվամիջոցներին։ Ֆեյսբուքյան իր էջում նա մասնավորապես գրում է. "Այս օրերին, սիրելի ԶԼՄ ներկայացուցիչներ, դուք աշխատում եք աննախադեպ պրոֆեսոինալ։
Չնայած հակամարտող կողմերի միջև ձեռք բերված՝ իրավիճակը չապակայունացնելու մասին պայմանավորվածություններին, հանգստյան օրերին ադրբեջանական կողմի պատճառով իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում եղել է լարված, հայտնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Իրադրությունն առաջնագծում Մարտի 3-ին և լույս 4-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ:
Փետրվարի 24-ին և լույս 25-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում նկատվել է լարվածության աճ:
Փետրվարի 15-ին և լույս 16-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է ավելի քան 800 կրակոց: Բացի վերոնշյալից, ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդը կիրառել է նաև ՀԱՆ-17 տիպի նռնականետ: Այս մասին հայտնում են ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունից: ՊԲ առաջապահ զորամասերը շարունակում են լիակատար վերահսկողություն պահպանել առաջնագծում և վստահորեն իրականացնել մարտական դիրքերի պահպանություն:
Չնայած միջազգային հանրության կողմից ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում տեղ գտնող նախահարձակ գործողությունների կանխարգելմանն ուղղված մեխանիզմների ներդրման շուրջ տարբեր մակարդակներով արվող առաջարկություններին և դրանց իրականացման ուղղությամբ հայկական կողմի դրսևորած հետևողական ջանքերին, այդուհանդերձ պաշտոնական Բաքուն շարունակում է ինչպես բանակցությունների սեղանի շուրջ, այնպես էլ առաջնագծում արհեստականորեն պահպանել լարվածությունը:
Հունվարի 25-ին և լույս 26-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը դիմել է սադրիչ գործողությունների:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: