Ինձ Եվրոպայի առաջնությունում բրոնզե մեդալ նվաճելիս
ոգևորել են ապրիլյան օրերին սահմանին մեր զինվորների սխրանքները»,- այսօր
Հայաստանի երիտասարդական հիմնադրամում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասաց շվեյցարական Մոնտրյո քաղաքում տեղի ունեցած թաեքվանդոյի Եվրոպայի 22-րդ առաջնության բրոնզե մեդալակիր Սերգեյ Վարդազարյանը (68 կգ քաշային, անձնական մարզիչ՝Արսեն Ավետիսյան)։