Հայերեն   English   Русский  
ֆոտոշարք
Դեռևս 2014թ. հայտնի հոլիվուդյան դերասանուհի Միլա Կունիսը երկարաժամկետ գովազդային պայմանագիր կնքեց բավական անսպասելի մի ընկերության հետ, որը զբաղվում է վիսկիի արտադրությամբ և այդ ժամանակներից ի վեր մշտապես նկարահանվում է այդ խմիչքի գովազդային հոլովակներում: Իսկ այժմ արդեն համացանցում են հայտնվել դերասանուհու մասնակցությամբ նոր գովազդային արշավի առաջին լուսանկարները: Գրում է Popcornnews.ru.-ն:
Վիկտորիա Բեքհեմը շարունակում է իր կարգավիճակն ամրապնդել ոչ միայն որպես հայտնի ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի կին այլ նաև որպես հեղինակավոր դիզայներ և նորաձևության օրենսդիր: Գրում է Popcornnews.ru.-ն:
Վերջին ժամանակներս հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քայլի Ջեները, սկսել է առավել հաճախ գովազդային հոլովակներում նկարահանվել: Վերջերս նա մասնակցել էր Topshop ապրանքանիշի գովազդի համար իրականացված ֆոտոշարքին, իսկ այժմ արդեն Քայլին ներկայացնում է սեփական Kylie Cosmetics կոսմետիկական ապրանքանիշի նոր հավաքածուն: Գրում է Popcornnews.ru.-ն:
Չծերացող սուպերմոդելների (Քեյթ Մոս և Նաոմի Քեմփբել) շարքը կարծես համալրում է նաև Լետիցիա Կաստան: Ֆրանսիացի մոդելի մասնակցությամբ, որն օրեր առաջ տոնել էր իր 38-ամյակը, հետաքրքիր ֆոտոշարք է իրականացվել Madam Figaro ամսագրի մայիս ամսվա թողարկման համար, որի շրջանակներում մոդելը ցուցադրել է կատարյալ արտաքին տեսքը: Գրում է Popcornnews.ru.-ն:
Սուպերմոդել Կարա Դելևինի մասնակցությամբ W Magazine ամսագրի հունիսյան թողարկման համար չափազանց գեղեցիկ ֆոտոշարք է իրականացվել: Գրում է Popcornnews.ru.-ն:
«007. Սպեկտոր» ֆիլմում Ջեյմս Բոնդի ընկերուհուն մարմնավորած աշխարհահռչակ դերասանուհի Մոնիկա Բելուչիի մասնակցությամբ չափազանց հմայիչ կերպարներով գեղեցիկ ֆոտոշարք է իրականացվել ֆրանսիական Aestus ամսագրի համար: Գրում է Popcornnews.ru.-ն:
Ռուս սուպերմոդել Իրինա Շեյքի մասնակցությամբ գեղեցիկ և անսովոր ֆոտոշարք է իրականացվել Numero ամսագրի համար: Գրում է Spletnik.ru.-ն:
Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քրիստեն Ստյուարտի մասնակցությամբ գեղեցիկ ֆոտոշարք է իրականացվել ֆրանսիական Marie Claire ամսագրի համար: Իսկ ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում դերասանուհին անկեղծորեն խոստովանել է, որ մանուկ հասակում իրեն հաճախ տղայի հետ են շփոթել: Գրում է Popcornnews.ru.-ն:
Ուկրաինական "Треті півні" արվեստի ստուդիան վերջերս ներկայացրել է նախագիծ` նվիրված ուկրաինուհիներին: Ֆոտոնախագծի բոլոր լուսանկարներում պատկերված են տարբեր տարիքի կանայք ազգային հագուստով: Անհավատալիորեն գեղեցիկ և էմոցիոնալ կերպարները և էթնիկ աքսեսուարների առատությունն առաջին հայացքից գրավում է դիտողին և ակամա ցանկություն առաջացնում դիտելու ողջ շարքը:
18-ամյա Քայլի Ջեների մասնակցությամբ Wonderland ամսագրի համար գեղեցիկ ֆոտոշարք է իրականացվել: Հայտնի հեռուստաաստղը ամսագրին տված հարցազրույցի ընթացքում պատմել է պլաստիկ վիրահատությունների, անձնական կյանքի և տրանսգենդեր հոր` Քեյթլին Ջեների մասին: Գրում է Popcornnrews.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: