Հայերեն   English   Русский  
ֆոտոշարք
«Գահերի խաղ» հեռուստասերիալի աստղ Սոֆի Թերները հեռուստասերիալի 7-րդ եթերաշրջանի նկարահանումների ավարտից հետո այժմ երկար սպասված հանգիստն է վայելում: Դերասանուհին պատարստվում է նաև «Իքս մարդիկ» ֆիլմի շարունակությունում նկարահանվելուն նախապատրաստվել: Գրում է Popcornnews.ru-ն:
Ջոնի Դեփի և Վանեսա Պարադիի դուստրը` Լիլի Ռոուզ Դեփը շարունակում է գրավել նորաձևության աշխարհը և կարծես այդ ոլորտում կարող է լուրջ մրցակից դառնալ ներկայիս ամենապահանջված երկու երիտասարդ սուպերմոդելներին` Քենդալ Ջեներին և Ջիջի Հադիդին:
Աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Սելենա Գոմեսը ինստագրամ սոցիալական ցանցում ռեկորդային թվով հետևորդներ ունենալու, The Weeknd-ի հետ սիրավեպի և երկար սպասված նոր ձայնասկավառակի շնորհիվ կրկին համաշխարհային լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում է հայտնվել: Իսկ այդ ամենի շնորհիվ Սելենա Գոմեսի վրա դրույքները բավական բարձր են: Գրում է Tatler.ru.-ն:
Վերջին շրջանում հայտնի հոլիվուդյան դերասանուհի Ջեսիկա Ալբան ֆիլմերում գրեթե չի նկարահանվում: Սակայն չնայած այդ հանգամանքին` հաջողակ գործարար կնոջ վերածված դերասանուհին շարունակում է ամենատարբեր լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում մնալ և պատահական չէ, որ շատ հաճախ տարբեր ամսագրերի շապիկներ է զարդարում և նոր հարցազրույցներ տալիս: Գրում է popcornnews.ru.-ն:
Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քրիստեն Ստյուարտը դարձել է V Magazine ամսագրի գարնան առաջին համարի գլխավոր հերոսուհին: Դերասանուհու մասնակցությամբ ամսագրի շապիկի համար բավական վառ ֆոտոշարք է իրականացվել: Ֆոտոշարքի հեղինակ դարձել է աշխարհահռչակ լուսանկարիչ Մարիո Տեստինոն: Ամսագրին տված հարցազրույցի շրջանակներում դերասանուհին լրագրողների հետ քննարկել է Կառլ Լագերֆիլդի հետ հարաբերությունները և նրա «մուսան» լինելու հանգամանքը: Գրում է Popcornnews.ru.-ն:
38-ամյա հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քեթի Հոլմսը զարդարել է Town & Country ամսագրի ապրիլյան համարի շապիկը: Ամսագրի համար դերասանուհու մասնակցությամբ բավական գեղեցիկ և հետաքրքիր ֆոտոշարք է իրականացվել: Ֆոտոշարքի շրջանակներում Հոլմսը ներկայացելէ աշխարհահռչակ Valentino, Chanel և Gianvito Rossi ներաձևության տների հագուստներով: Գրում է Popcornnews.ru.-ն:
Թեև վերջին շրջանում աշխարհահռչակ երգչուհի Ռիհանան չի շտապում նոր հիթերով ուրախացնել իր հավատարիմ երկրպագուներին, սակայն սկսել է առավել հաճախ ամենատարբեր ամսագրերի շապիկները զարդարել: Գրում է Popcornews.ru.-ն: Երգչուհին դարձել է Paper Magazine ամսագրի գլխավոր հերոսուհին և զարդարել ամսագրի մարտ ամսվա համարի շապիկը: Հատկանշական է , որ ամսագրի համար իրականացված ֆոտոշարքը բավական անսովոր և հետաքրքիր է ստացվել: Ֆոտոշարքն իրականացվել է հասարակ սուպերմարկետում:
19-ամյա Քայլի Ջեները արդեն վաղուց մտերիմ հարաբերություններ ունի հայտնի լուսանկարիչ Սաշա Սամսոնովայի հետ, և նրանք շատ հաճախ միասին նոր ֆոտոշարքերի համար տարբերվող թեմաներ են մտածում, որոնց գլխավոր հերոսուհին հեռուստաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրն է դառնում: Գրում է Spletnik.ru.-ն:
Քանի դեռ «Հիսուն երանգ ավելի մուգ» էրոտիկ դրաման շարունակում է վարձույթում միլիոններ հավաքել, ֆիլմի գլխավոր հերոսուհուն մարմնավորած դերասանուհի Դակոտա Ջոնսոնը զարդարել է բրիտանական Glamour ամսագրի մարտ ամսվա համարի շապիկը: Գրում է Popcornnews.ru.-ն:
Երգչուհի Ռիհանան զարդարել է ամերիկյան Harper’s Bazaar ամսագրի մարտ ամսվա նոր համարի շապիկը: Ամսագրի համար իրականացված ֆոտոշարքի շրջանակներում Ռիհանան անսպասելիորեն ներկայացել է ամերիկացի օդաչու Ամելիա Էրհարթի կերպարով: Գրում է Popcornews.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: