Հայերեն   English   Русский  
ֆոտոշարք
Հայտնի իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում կրկին բոլորի ուշադրության կենտրոնում հայտնվեց: Գեղեցկուհի Բելուչին ոչ միայն նկարահանվել է լեգենդար ռեժիսոր Էմիր Կուստուրոիցիայի «Հարդագողի ճանապարհով» ֆիլմում, որի պրեմիերան տեղի ունեցավ հենց Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում, այլ նաև լիովին մերկացավ ֆրանսիական Paris Match ամսագրի համար: Գրում է Spletnik.ru.-ն:
Սուպերմոդել Սինդի Քրոուֆորդի 15-ամյա դուստրը` Կայա Գերբերը դարձել է Marc Jacobs ապրանքանիշի 2017թ. կոսմետիկայի նոր դեմքը: Գովազդային արշավի համար ֆոտոշարքն արդեն իրականացվել է և սկսնակ մոդելն իր ինստագրամի էջում հացրել է որոշ լուսանկարներ հրապարակել: Գրում է Popcornews.ru.-ն:
Հայտնի հոլիվուդյան դերասանուհի Քրիստեն Ստյուարտը, որը համաշխարհային ճանաչում ձեռք բերեց «Մթնշաղ» ֆիլմի շնորհիվ, դարձել է հոլանդական Glamour ամսագրի գլխավոր հերոսուհին և զարդարել սեպտեմբեր ամսվա համարի շապիկը: Գրում է Popcornews.ru.-ն:
Հայտնի հոլիվուդյան դերասան Ուիլ Սմիթի և Ջադա Փինքեթ Սմիթի երեխաները` 18-ամյա Ջեյդենը և 15-ամյա Ուիլոուն դարձել են Interview ամսագրի հերոսները: Դերասանի երեխաների մասնակցությամբ ամսագրի համար հետաքրքիր ֆոտոշարք է իրականացվել: Գրում է Popcornnews.ru.-ն:
«Ինքնասպանների ջոկատը» ֆիլմի հերոս Սքոտ Իստվուդի մասնակցությամբ ավստրալական GQ ամսագրի սեպտեմբերի թողարկման համար ֆոտոշարք է իրականացվել: Ամսագրին տված հարցազրույցի շրջանակնեորւմ Սքոտը պատմել է հոր` լեգենդար դերասան և ռեժիսոր Քլինտ Իստվուդի հետ հարաբերությունների մասին: Գրում է Popcornnews.ru.-ն:
Նիկ Ջոնասի հետ համերգային շրջագայությունների ընթացքում աշխարահռչակ երգչուհի Դեմի Լովատոն ժամանակ է տրամադրել Elle ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկի համար ֆոտոշարք իրականացնելու համար: Ֆոտոշարքի շրջանակներում Դեմի Լովատոն ներկայացել է իր ուրույն ոճով և կրել DKNY, Miu Miu, Valentino ապրանքանիշերի հագուստներ: Գրում է Popcornnews.ru.-ն:
Ճապոնական Vogue ամսագրի ինստագրամի պաշտոնական էջում հոկտեմբեր ամսվա համարի հերոսուհու մասնակցությամբ իրականացված ֆոտոշարքից արդեն որոշ լուսանկարներ են հրապարակվել: Ինչպես լուսանկարներից երևում է, ամսագրի հոկտեմբեր ամսվա համարի շապիկը զարդարել է հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի կրտսեր քույրը՝ Քենդալ Ջեները, որը զարդարել էր նաև ամերիկյան Vogue ամսագրի սեպտեմբերյան համարի շապիկը: Գրում է Spletnik.ru.-ն:
Սուպերմոդել Ռոզի Հանթինգթոն Ուայթլիի մասնակցությամբ իսկապես չափազանց գեղեցիկ ֆոտոշարք է իրականացվել բրիտանական Harper’s Bazaar ամսագրի սեպտեմբերյան շապիկի համար: Ֆոտոշարքի շրջանակներում Մոդելը ներկայացել է չափազանց նուրբ և կանացի կերպարներով՝ կրելով Alexander McQueen, Gucci, Dolce & Gabbana և Valentino նորաձևության տների հագուստները: Գրում է Popcornnews.ru.-ն:
Սուպերմոդել Ջիջի Հադիդը շարունակում է համագործակցությունը Tommy Hilfiger ապրանքանիշի հետ: Այս անգամ արդեն Հադիդը ապրանքանիշի հագուստի համար կապսուլային հավաքածու է մշակել և դարձել նոր օծանելիքի դեմքը: Գրում է Popcornnews.ru.-ն:
Գերմանացի դերասանուհի և մոդել Դիանա Կրյուգերը, որը հանդիսատեսին հիշվեց «Տրոյա» և «Միշել Վալյան. Արագության ծարավ» ֆիլմերից զարդարել է ֆրանսիական Grazia ամսագրի շապիկը: Գրում է Popcornnews.ru.-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: