ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովում նոյեմբերի 7-ին տեղի է ունենալու «հակածխախոտային» օրենքի քննարկումը։ ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում նշել է, որ մինչ այդ մի շարք քննարկումներ եղել են ԱԺ բոլոր խմբակցությունների հետ, ինչպես նաև Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում։ Նրա տեղեկացմամբ` քննարկումների ժամանակ բազմակողմանի և հիմնավորված ներկայացվել է նման օրինագիծ ընդունելու թե՛ առողջապահական, և թե՛ տնտեսական անհրաժեշտությունը։