Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������������
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հայտարարել է, որ 2011թ.-ին մտադիր է եղել զորք ուղարկել Եգիպտոս` Կահիրեում Թել Ավիվի դեսպանատան շրջափակման օղակը վերացնելու համար: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իսրայելը պաշտոնապես մերժել է խաղաղության հաստատման Ֆրանսիայի նախաձեռնությունը` շեշտելով, որ պաղեստինցիների հետ ուղիղ բանակցությունները տասնամյակներր շարունակվող հակամարտության լուծման միակ ճանապարհն են: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Սաուդյան Արաբիայի բանակի գեներալ Անվար Էշկին հայտարարել է, որ Ռիադը պատրաստ է Իսրայելում դեսպանություն բացել, եթե վերջինս ընդունի 2002թ. առաջ քաշված խաղաղության արաբական նախաձեռնությունը: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Ապրիլի 21-ին Արաբական պետությունների լիգան մշտական անդամ երկրների ներկայացուցիչների մակարդակով արտահերթ նիստ է գումարել` քննարկելու հանար Գոլանի բարձրունքների վերաբերյալ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հայտարարությունը: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
Ապրիլի 21-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնական այցով Մոսկվա է մեկնել` պաղեստինա-իսրայելական և սիրիական ճգնաժամի լուծման քաղաքական հեռանկարները քննարկելու համար: Հաղորդում է arabic.rt.com-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն խոստացել է ամեն գնով բացահայտել նախօրեին Երուսաղեմում իրականացված պայթյունի հեղինակներին: Այս մասին հայտնում է Euronews-ը:
Ինդոնեզիայի ԱԳՆ խոսնակ Արմանատա Նասերը հայտարարել է, որ իր երկիրը չի ընդունում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի` Թել Ավիվի և Ջակարտայի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատելու առաջարկը: Հաղորդում է arabic.sputniknews.com-ը:
Իսրայելի Քնեսեթը սկզբունքորեն համաձայնություն է տվել օրենքի նախագծին, որը թույլ կտա սառեցնել պաղեստինցի պատգամավորների անդամակցությունը Ներկայացուցիչների պալատին, եթե նրանք որևէ կերպ իրենց աջակցությունը ցուցաբերեն «Իսրայելի թշնամիներին»: Հաղորդում է arabic.rt.com-ը:
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը Մերձավոր Արևելքի երկրներ կատարած իր այցի շրջանակներում Ռամալլահում հանդիպում է ունեցել Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբբասի հետ և քննարկել պաղեստինա-իսրայելական բռնության շարունակական գործողությունների կասեցման ուղիները: Հայտնում է arabic.rt.com-ը:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն մերժել է ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հետ հանդիպելու առաջարկը, ինչը հանգեցրել է Սպիտակ տան կոշտ արձագանքին և վկայում է երկու երկրների առաջնորդների միջև լարված հարաբերությունների մասին:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: