Իրանի հարավ-արևելյան նահանգներում ավազային փոթորկի պատճառած վնասների հետևանքով շուրջ 465 մարդ դիմել է բուժօգնության: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը, հղում անելով երկրի իշխանություններին, որոշ քաղաքներում քամու արագությունը հասել է 70 կմ/ժ-ի, իսկ տեսանելիությունը եղել է 600 մետր: