Հայաստանի զարգացման հիմնադրամի աջակցությամբ այսօր «Երևան էքսպո» ցուցահանդեսային կենտրոնում բացվել է իրանական բազմաճյուղ առևտրաարդյունաբերական էքսպոն, որին ներկայացված է 49 իրանական ընկերությունների արտադրանք։ Իրանական բիզնեսը երևանյան էքսպոյին ներկայացել է կենցաղային տեխնիկայի, քիմիական, տպագրիչ, փաթեթավորման սարքավորումների, գյուղտեխնիկայի, մետաղաձուլական, տեքստիլ և այլ ոլորտների բազմազան արտադրատեսակներով։