Հայերեն   English   Русский  
Անգելա Մերկել
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը, ելույթ ունենալով Բունդեսթագում, հայտարարել է, որ թեև Իրանի միջուկային ծրագրի շուրջ համաձայնագիրը կատարյալ չէր, սակայն գործարքից Միացյալ Նահանգների դուրս գալը սխալ էր: Գրում է Russian.rt.com-ը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության դաշնային կանցլեր Անգելա Մերկելը: Ուղերձում մասնավորապես ասված է.
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ Սիրիային հասցրած ԱՄՆ-ի և դաշնակիցների հարվածը ագրեսիայի ակտ և միջազգային իրավունքի, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրության խախտում էր: Գրում է Vesti.ru-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ողջունել է Սիրիայի տարածքի ուղղությամբ Միացյալ Նահանգների և նրա դաշնակիցների իրականացրած օդային հարվածները: Համապատասխան հայտարարություն տարածել է Գերմանիայի Նախարարների կաբինետի մամլո ծառայության թվիթերյան էջը: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Դանիայի վարչապետ Լարս Լյոկե Ռասմուսսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի շրջանակներում հայտարարել է, որ Գերմանիան չի մասնակցի Սիրիայում հնարավոր ռազմական գործողություններին: Գրում է Gazeta.ru-ն:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում համաձայնվել են համատեղ աշխատել «Ռուսաստանի ագրեսիայի ուժեղացման» հակազդման համար: Այդ մասին հաղորդել է բրիտանական կառավարության կայքը: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը կոչ է արել Եվորպական միության առաջնորդներին սպասել Քիմիական զենքի արգելման կազմակերպության (ՔԶԱԿ) եզրակացություններին, որը իր վրա է վերցրել այն նյութի վերլուծությունը, որով Սերգեյ Սկրիպալն իբրև թունավորված է եղել:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը մարտի 21-ին ելույթ է ունեցել Բունդեսթագում, որի ընթացքում քննադատել է Սիրիայում Թուրքիայի և Ռուսաստանի գործողությունները: Դաշնային կառավարությունն Արևելյան Ղուտայում ընթացող մարտերն անվանել է «ամենադաժաններից մեկը»:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը մարտի 14-ին շնորհավորական ուղերձ է հղել Անգելա Մերկելին՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կանցլերի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ:
«Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին, որը այդ պաշտոնը ստանձնում է արդեն չորրորդ ժամկետն անընդմեջ՝ խորհրդարանական ընտրություններում իր կուսակցության հաղթանակի շնորհիվ:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: