Հայերեն   English   Русский  
Անգելա Մերկել
Ostsee-Zeitung պարբերականի փոխանցմամբ՝ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հաստատել է 2021 թ. հետո քաղաքականությունից հեռանալու իր մտադրությունը: Գրում է Gazeta.ru-ն:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին ծննդյան օրվա կապակցությամբ:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելին՝ շնորհավորելով ծննդյան հոբելյանի առթիվ:
Գերմանիայում վերջերս մշտապես ցնցվող դաշնային կանցլեր Անգելա Մերկելին սկսել են ալկոհոլիզմի մեջ կասկածել: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր, «Գերմանիայի այլընտրանք» կուսակցության ներկայացուցիչ Պետր Բիստրոնը: Գրում է Kp.ru-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Փարիզում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ծանր է շնչել, քանի որ մինչև այդ նա արագ էր աստիճանները բարձրացել, հայտարարել է գերմանական կառավարության մամուլի քարտուղար Շտեֆեն Զայբերտը: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրեն լավ է զգում և պետք չէ իր առողջության համար անհանգստանալ: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է Ֆինլանդիայի վարչապետ Անտտի Ռիննեի հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսի շրջանակներում: Գրում է Iz.ru-ն:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում հանդիպում է ունեցել Ֆինլանդիայի վարչապետ Անտիի Ռինեի հետ: Գրում է News.razmbler.ru-ն:
Bild թերթի հետ հարցազրույցում Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի կուսակից՝ Քրիստոնեա-դեմոկրատական միության (ՔԴՄ) նախագահ Աննեգրեթ Քրամփ-Քարենբաուերը հավաստիացրել է, որ
Das Bild պարբերականի փոխանցմամբ` Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտնել է, որ իրեն լավ է զգում, չնայած վերջին օրերին Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկու մասնակցությամբ տեղի ունեցած պաշտոնական իրադարձությունների հանդիպումների ժամանակ ունեցած ցնցումներին: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի ինքնազգացողությունը հերթական անգամ վատացել է պաշտոնական հանդիպման ժամանակ: Հերթական անգամ Մերկելը սկսել է ցնցվել Օսակայում անցկացվող G20 գագաթնաժողովի շրջանակներում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: