Հայերեն   English   Русский  
Անգելա Մերկել
Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլերի նստավայրում այսօր կայացել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի և կանցլեր Անգելա Մերկելի հանդիպումը։
Դեկտեմբերին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կհեռանա իշխող «Քրիստոնեադեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության ղեկավարի պաշտոնից․ նրա պաշտոնավարման ժամկետը լրանում է։
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ընդունել է կառավարության սխալները միգրացիոն քաղաքականության առնչությամբ: Ինչպես հաղորդում է Deutsche Welle լրատվական կայքը, քաղաքական գործիչն այդ մասին հայտնել է երեկ՝ նոյեմբերի 16-ին՝ Խեմնից քաղաքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ, որտեղ օգոստոսին զանգվածային բողոքի ցույցեր են եղել ներգաղթածների ձեռքով տեղացու սպանությունից հետո:
Ինչպես հաղորդում է Kurier-ը, Ավստրիան չի կարող Եվրամիության բանակի մաս կազմել իր չեզոքության պատճառով: Այսպիսի հայտարարություն է արել երկրի պաշտպանության նախարարությունը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կարծում են, որ Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ ժողովրդական հանրապետություններում ընտրությունները խաթարում են Ուկրաինայի ինքնիշխանությունը: Այդ մասին տեղեկացնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը՝ հղում անելով քաղաքական գործիչների հայտարարությանը: Գրում է Gazeta.ru-ն:
The New York Times պարբերականում հրապարակված խմբագրական հոդվածի համաձայն՝ Գերմանիայի կանցլերի պաշտոնը Անգելա Մերկելի լքելուց հետո Եվրոպան կկորցնի իր ականավոր առաջնորդներից մեկին: Գրում է Gazeta.ru-ն:
Օրերս Մերկելն արեց մի քայլ, որ վաղուց էր սպասվում. լքեց իշխող ՔԴՄ կուսակցության առաջնորդի աթոռը: Սակայն այդ դիրքը կորցնելով՝ նա հազիվ թե պահպանի կանցլերի աթոռը:
Ռուս սենատոր Ալեքսեյ Պուշկովը թվիթերում գրառում է կատարել և խոսել Անգելա Մերկելի՝ Քրիստոնեադեմոկրատական միության (ՔԴՄ) կուսակցության ղեկավարի պաշտոնից հեռանալու և 2021 թ. կայանալիք կանցլերի ընտրություններում իր թեկնածությունը չառաջադրելու որոշման մասին: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը «Քրիստոնեա-դեմոկրատական միություն» (ՔԴՄ) կուսակցության նախագահի թեկնածու չի առաջադրվելու: Այդ մասին տեղեկացնում է Bild-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Ստամբուլում կայացած գագաթնաժողովի ժամանակ զվարճացրել է Պուտինին: Փողոցում զբոսնելիս Պուտինի վերարկուն գրավել է Մերկելի ուշադրությունը, և նա անսպասելիորեն անցել է ռուսերենին. «Сибирское пальто?»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: