Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ «անհավանական» հարաբերություններ ունի Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ: Այդ մասին հայտնել է Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Շոն Սփայսերը: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը թվիթերյան իր միկրոբլոգում արված գրառման շնորհիվ հստակորեն հասկացնել է տվել, որ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելին որպես քաղաքական հակառակորդ է դիտարկում: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրոպայի գերտերությունների ղեկավարներն ամուսնացած են, ընտանիք ունեն , սակայն չունեն իրենց երեխաները: Պատահականությո՞ւն է սա, թե եվրոպական միտման դրսևորում, միանշանակ ասել հնարավոր չէ: Սակայն ամեն դեպքում ուշագրավ հանգամանք է:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպմանը կոչ է արել ազատ արձակել «Die Welt» թերթի թղթակից Դենիզ Յուջելին: Այս մասին հայտարարել է Գերմանիայի կառավարության պաշտոնական ներկայացուցիչ Շտեֆեն Զայբերտը:
Մինչ Ֆրանսիայի նախագահական ընտրությունները Էմանուել Մակրոնի հակառակորդները նրան չընտրելու հիմնավորումներից էին համարում այն, որ նրա նոր ձևավորված «Առաջ» շարժումը մարդկային մեծ ռեսուրսներ չունի և ընտրվելու դեպքում Մակրոնին սատարող Օլանդի վարչակազմը վերարտադրվելու հնարավորություն կունենա:
Պաշտոնական Բեռլինը, հնարավոր է, դուրս բերի գերմանացի զինվորականներին Թուրքիայի Ինջիրլիք բազայից և տեղափոխի այլ երկիր, եթե Անկարան թույլ չտա Բունդեսթագի պատվիրակությանն այցելել թուրքական Ինջիրլիք ավիաբազայի զինծառայողներին: Այս մասին հայտարերել է կանցլեր Անգելա Մերկելը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելին Սոչի ժամանելու համար և ընդգծել, որ պլանավորում է վերջինիս հետ քննարկել երկկողմ հարաբերությունները: Գրում է Gazeta.ru.-ն:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայանալիք հանդիպման շրջանակներում պլանավորում է քննարկել Ուկրաինայում և Սիրիայում տիրող իրավիճակները: Գրում է Russian.rt.com-ը:
Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը Associated Press լրատվական գործակալությանը տված հարցազրույցի շրջանակներում հայտարարել է, որ Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ շարունակում են հակասություններ ունենալ ՆԱՏՕ-ի անդամ երկրների պաշտպանական ծախսերի և միգրացիայի հարցերի շուրջ: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը պատրաստվում էր այցելել Մոսկվա մայիսի 2-ին: Բեռլինը Մերկելի այցը Մոսկվա հիմնավորել է հուլիսին Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովի նախապատրաստական աշխատանքների կազմակերպումով:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: