Հայերեն   English   Русский  
������������������������������������ ������������������������������������
ԱՄՆ-ի Ազգային անվտանգության գործակալության կողմից կանցլեր Անգելա Մերկելի գերատեսչությանը համակարգչային վիրուսի միջոցով լրտեսելու փաստի առթիվ Գերմանիայի իշխանությունները հետաքննություն են սկսել: Գրում է Russian.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կայացած “Տնտեսական գործընկեր Ուկրաինա. Ներուժ, բարեփոխումներ, համագործակցություն” գերմանա-ուկրաինական կոնֆերանսի բացման ընթացքում հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն՝ Ուկրաինան սերտ տնտեսական կապերի կարիք ունի ինչպես Եվրոպական Միության, այնպես էլ Ռուաստանի Դաշնության հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Associated Press լրատվական գործակալության փոխանցմամբ` Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Գերմանիան Մերձավոր Արևելքից ժամանող փախստականների ներհոսքը դադարեցնելու նպատակով չի պատրսատվում փակել երկրի սահմանները: Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Եվրոպական Միությունը մտադիր է որպես աջակցություն գրեթե 3 միլիարդ եվրո տրամադրել Թուրքիային սիրիացի փախստականների ներհոսքը դեպի Եվրոպա զսպելու համար: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը կրկին հայտարարել է, որ ինքը դեմ է Թուրքիային Եվրամիության լիիրավ անդամի կարգավիճակ տրամադրելուն, հաղորդում է “ՏԱՍՍ”-ը:
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ քննարկել է Սիրիայում տիրող իրավիճակը, ընդ որում քննարկումը տեղի է ունեցել նույն ֆորմատով, ինչ և Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ: Գրում է Russian.rt.com-ը:
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովը հույս է հայտնել, որ աշխարհում պատասխանատվության վերաբաշխման գործընթացը բոլոր ոլորտներում առանց լուրջ կորուստների տեղի կունենա: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը միգրացիոն ճգնաժամի շուրջ հրավիրված Եվրոպական Միության արտահերթ գագաթնաժողովից հետո հայտարարել է, որ Սիրիայում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունների ընթացքում մասնակցություն պետք է ցուցաբերի նաև երկրի նախագահ Բաշար Ասադը: Գրում է Russian.rt.com-ը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են փախստականների ճգնաժամի լուծմանն ուղղված Եվրոպական Միության գործողությունները: Համապատասխան հաղորդագրություն տարածվել է Սպիտակ Տան կողմից: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրախորհրդարանի պատգամավորը Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի դեմքով դիմակով ընդհատել է Եվրահնձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերի ելույթը: Գրում է Russian.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: