Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������
Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելն իր աջակցությունը չի հայտնել Գերմանիայի նախագահի պաշտոնում երկրի արտաքին գործերի գերատեսչության ներկայիս ղեկավար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերի թեկնածության առաջադրմանը: Գրում է Russian.rt.com-ը:
Breaking News պորտալի փոխանցմամբ` Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ցանկանում է լավ հարաբերություններ պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ, սակայն դրա հետ մեկտեղ հանդես է եկել հակառուսական պատժամիջոցների պահպանման վերաբերյալ կոչով: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Եվրամիության մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների ուղեկցությամբ կայցելի թուրք-սիրիական սահման` անձամբ աջակցելու նախորդ ամիս Թուրքիայի հետ կնքված միգրացիոն համաձայնագրի իրագործմանը:
Շատ վատ է, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը ցանկանում է դատի տալ գերմանացի երգիծաբանին իրեն վիրավորելու համար… Սակայն ավելի մեծ խայտառակություն է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի թույլտվությունը դատական գործընթաց սկսելու՝ 19-րդ դարի օրենքի հիման վրա…Ըստ այս հնացած օրենքի՝ ամեն ոք, ով վիրավորում է որևէ օտարերկրյա ղեկավարի, կարող է դատական կարգով պատասխանատվության ենթարկվել՝ Գերմանիայի կառավարության համաձայնությունն ստանալուց հետո: Այժմ Էրդողանը համալրեց Իրանի շահ Մոհամմադ Ռեզա Փահլավիի և Չիլիի առաջնորդ ...
Գերմանիայի կառավարությունը մտադիր չէ խոչընդոտել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ծաղրած երգիծաբանի նկատմամբ քրեական հետապնդմանը: Այս մասին հայտնում է Euronews-ը:Կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ թեև իր ղեկավարած կառավարությունը երկմտանքի մեջ է հարցի շուրջ, իրենք այնուամենայնիվ գործը կհանձնեն դատարանների քննությանը: Ըստ լրատվամիջոցների` որոշման կայացման մեջ վճռորոշ դեր է խաղացել հենց Մերկելի ձայնը:
Այսօր Եվրախորհրդարանում կայացած նիստի շրջանակներում քննարկումները գլխավորապես Թուրքիայի քաղաքականությանն են առնչվել: Որոշ պատգամավորներ խիստ քննադատել են ԵՄ-ի և Անկարայի միջև համաձայնագիրը, որով Թուրքիային 6 միլիարդ եվրո գումար է նախատեսվում հատկացնել: Գրում է Russian.rt.com-ը:
Ֆրանսիան և Գերմանիան մտադիր են շարունակել ԵՄ-ի և Թուրքիայի միջև ասոցացման համաձայնագրի կնքմանն ուղղված քայլերը, անկախ այն բանից, որ Նիդերլանդների քաղաքացիները դեմ են քվեարկել պայմանագրին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Լեռնային Ղարաբաղի հարցի լուծման համար կարևորել է Հելսինկիի եզրափակիչ ակտի երեք սկզբունքների հետևումը, որոնք են ինքնորոշումը, տարածքային ամբողջականությունը առանց ուժի կիրառման և առանց այն կիրառելու սպառնալիքի:
Պաշտոնական այցով Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելի հետ: Սերժ Սարգսյանը և Անգելա Մերկելը քննարկել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով հայ-գերմանական հարաբերությունների և բազմաբնույթ համագործակցության ընդգրկուն օրակարգը, անդրադարձել այդ հարաբերություններն առավել ամրապնդելու երկկողմ հետագա քայլերին: ՀՀ Նախագահը և ԳԴՀ կանցլերը քննարկել են նաև տարածաշրջանի իրավիճակին վերաբերող հարցեր` հանգամանորեն անդրադառնալով ԼՂ հակամարտության ...
Ս.թ. ապրիլի 6-7-ը կկայանա ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: