Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������������������������������������
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը քննադատել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի` ներգաղթյալների հարցում վարած քաղաքականությունը: Այս մասին հայտնում է Yahoo News լրատվական կայքը:
Շուտով հայտնի հոլիվուդյան դերասան Ջորջ Քլունին հնարավորություն կունենա ցուցադրել, որ իրենց ընտանիքում միայն կինը՝ իրավապաշտպան Ամալ Քլունին, հասարակական գործունեություն չի ծավալում: Դերասանն այսօր հանդիպում կունենա Գերմանիայի դաշնային կանցլեր Անգելա Մերկելի հետ՝ նպատակ ունենալով քննարկել Եվրոպայում տիրող միգրացիոն ճնաժամի հարցում աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը: Գրում է Popcornnews.ru.-ն:
ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում "Հանրապետական" կուսակցությունից իր թեկնածությունն առաջադրած միլիարդատեր Դոնալդ Թրամփը հայտարարությամբ է հանդես եկել, որի համաձայն` Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Անգելա Մերկելի գործողությունները Եվրոպայում տիրող միգրացիոն ճգնաժամի պայմաններում սխալ են եղել: Գրում է Russian.rt.com-ը:
Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը գերմանական ռադիոյով արված հայտարարության մեջ քննադատել է փախստականների խնդիրները քննարկելու համար Մերկելի հաճախակի այցելությունները Թուրքիա:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ժամանել է Թուրքիա:
Կիրակի օրը Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը երկկողմ հանդիպում են ունեցել Ստրասբուրգում` ևս մեկ անգամ համոզվելու, որ իրենք համակարծիք են որոշ առանցքայի հիմնախնդիրների շուրջ: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Գերմանիայի քաղաքացիների գերակշռող մասը (81%) կարծում է, որ երկրի իշխանություններին չի հաջողվում հաղթահարել միգրացիոն ճգնաժամը: Օրեր առաջ անցկացված հարցման արդյունքների համաձայն՝ նախարարների կաբինետի աշխատանքից դժգոհում է հարցվածների 61%-ը, իսկ կանցլեր Անգելա Մերկելի վարկանիշը այժմ ամենացածրն է՝ 2011թ.-ից սկսած: Գրում է Russian.rt.com-ը:
Գերմանական թերթերից մեկին տված հարցազրույցում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն ասել է, որ Ռուսաստանի դեմ բաց պատերազմի հավանականությունն այս տարի ավելի մեծ է քան անցյալ տարի: Նա նաև նշել է, որ Վլադիմիր Պուտինը տեղեկատվական պատերազմ է սկսել Գերմանիայի դեմ: Այս մասին հաղորդում է Reuters լրատվականը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Անգելա Մերկելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են երկկողմանի հարաբերությունների տարբեր ոլորտներին առնչվող հարցեր: Գրում է Russian.rt.com-ը:
Լուրն այն մասին, որ Բավարիայի նահանգապետ Հորսթ Սիհոֆերը պատրաստվում է մեկնել Ռուսաստան` հանդիպելու նախագահ Պուտինի հետ, իրարանցում են առաջացրել Գերմանիայի քաղաքական դաշտում: Այս մասին հաղորդում է Euronews-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: