Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������
Մի քանի տեղ աշխատող ու մեկից ավելի անգամ դրոշմանիշային վճար կատարող քաղաքացիները սպասում էին 2018-ի սկզբին, երբ պարզ կդառնար, թե երբ և ինչպես կարող են հետ ստանալ ավելի վճարած գումարները։ Երկար սպասված պահը, սակայն, հիասթափության պահ դարձավ․ կարգն այնքան խճճված է, որ քաղաքացին շատ ժամանակ ու գուցե նաև գումար պետք է ծախսի իր իսկ գումարը վերադարձնելու համար։
Վերջին շրջանում որոշ ապրանքատեսակների գների բարձրացման հարցը ս.թ. հունվարի 18-ին քննարկվել է Հանրային խորհրդի նիստում, որին մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը, ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի անդամ Արթուր Ստեփանյանը, Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության և ծրագրերի մշակման վարչություն պետ Արման Մանասերյանը, ՏՄՊՊՀ վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Փինաչյանը:
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանն այսօր զեկուցել է 2017 թվականի պետական եկամուտների հավաքագրմանը զուգահեռ համակարգում իրականացված բարեփոխումները` ուղղված ինչպես հարկեր-ՀՆԱ հարաբերակցության բարձրացմանը, այնպես էլ գործարար միջավայրի բարելավմանը, ներդրումների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, թափանցիկության մեծացմանը:
«Պետական եկամուտների կոմիտեն սպասարկման որակի բարելավման, ընթացակարգերի կրճատման և մաքսային ձևակերպումների պարզեցմանն ուղղված բարեփոխումների շրջանակում հանդես է եկել աննախադեպ նորամուծությամբ»,-հայտնում են ԿԱ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
«Սա տնտեսության ակտիվացման, արտադրության և արտահանման տեմպերի արագացման ու հարկային նոր վարչարարության արդյունք է»,-աղբյուրի փոխանցամամբ ասել է Խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանը:
Բագրատաշենի և Գոգավանի արդիականացված անցակետերի արդյունավետ աշխատանքը նոր որակ է բերել արտաքին տնտեսական գործունեության սպասարկման ոլորտում:
ՀՀ ԿԱ պետական եկամուտների կեմիտեն պարզաբանում է տարածել հանրապետություն մրգեր և բանջարեղեն ներմուծելու կարգի վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից: Պարզաբանումը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Վրաստանին սահմանամերձ գյուղերի բնակիչներից ահազանգ-բողոք ստացանք, որ ՊԵԿ-ն արգելել է 5 կիլոգրամից ավելի մանդարին ու ցիտրուսային այլ մրգեր առանց մաքսազերծելու ներկրել Հայաստան։ Նախկինում այդ շեմը 50 կգ էր։ Այսինքն՝ մինչև 50 կգ-ն չէր համարվում առևտրային քանակ ու չէր մաքսազերծվում։ Մարդիկ անարգել բերում էին իրենց օգտագործման, բարեկամների համար, գուցե ոմանք էլ մի փոքր քանակ վաճառում էին՝ իրենց ծախսերը հանելու համար։ Հիմա առևտրային քանակ չի համարվում մինչև 5 կգ-ն, դրանից ավելին մաքսազերծման ենթակա է։ ...
ՊԵԿ-ը «ՖԻՐՄԱ ՆՅՈՒ» ՍՊԸ-ի («Առինջ մոլ») գործունեության վերաբերյալ պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ամբողջությամբ:
«Պահանջում ենք ազատել մեզ ավելորդ թղթաբանությունից, այլապես խոստանում ենք Հայաստանի բոլոր առևտրականներին փողոց դուրս բերել ցույցի: Իսկ եթե հարցը չլուծվի, ապա ՊԵԿ-ի նախագահի հրաժարականը կպահանջենք»:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: