Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ, 1992-93 թվականներին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հայ - ռուսական հարաբերություններում ի հայտ եկած սառնությունը բացատրում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքով:Մանուկյանի խոսքով, եթե պաշտոնական Մոսկվան շարունակի զենք մատակարարել Բաքվին, ապա դա կնշանակի մեկ բան․ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են, որովհետև այդ զենքի վաճառքը ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ: