«Ժամանակ» թերթը գրում է. «Սյունիքի մաքսավորները հսկելու են Երևան-Թբիլիսի գնացքը: Օրերս Հրաչիկ Գոգինյանը նշանակվել է Սյունիքի մաքսանենգության դեմ պայքարի բաժնի պետ: Ուշագրավ է, որ նրա գործառույթներում նշված է, որ նա պետք է իրականացնի մաքսային հսկողություն Թբիլիսի- Երևան-Թբիլիսի գնացքում, ինչպես նաև հանրապետության կայարաններում հսկողություն իրականացնի Թբիլիսի-Երևան-Թբիլիսի գնացքով ժամանած ֆիզիկական անձանց, ուղեկցող բեռների, ձեռքի իրերի, ինչպես նաև կայարանում իջեցվող ապրանքների նկատմամբ: