Հայերեն   English   Русский  
������������������
Շաքարի, մասնավորապես` սպիտակ շաքարի ներմուծումը Հայաստան կսահմանափակվի: Նման որոշման նախագիծ է ներկայացված կառավարության վաղվա նիստի օրակարգում:Ըստ դրա՝ նման սահմանափակում է նախատեսված ԵՏՄ-ին միանալու մասին պայմանագրով, որի համաձայն՝ առաջիկա երկու տարվա ընթացքում «սպիտակ շաքարի ներմուծումը երրորդ երկրներից թույլատրվում է 10 տոկոս ներմուծման մաքսատուրքի վճարման պայմանով` մեկ տարվա ընթացքում 4 000 տոննայից ոչ ավելի ծավալով»:
Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ, 1992-93 թվականներին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հայ - ռուսական հարաբերություններում ի հայտ եկած սառնությունը բացատրում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքով:Մանուկյանի խոսքով, եթե պաշտոնական Մոսկվան շարունակի զենք մատակարարել Բաքվին, ապա դա կնշանակի մեկ բան․ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են, որովհետև այդ զենքի վաճառքը ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին որոշեց վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` միացնելով ֆինանսների նախարարությանը և սահմանել, որ ՀՀ մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:
Եկող տարվա բյուջեի նախագիծը, պարզվեց, ՀՀ տնտեսության համար իսկական սթրես-թեստ է լինելու: Ինչպես հիշում ենք, Աժ-ին 2014-ի բյուջեի նախագիծը ներկայացնելիս ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարեց, որ կառավարությունը հրաժարվում է հարկային պրեսինգից
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: