Հայերեն   English   Русский  
Գագիկ Խաչատրյան
Առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն այսօր՝ հոկտեմբերի 10–ին «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ից տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ հետազոտության նպատակով։
Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ դատավոր Անդրանիկ Մնացականյանի, այսօր՝ հոկտեմբերի 4–ին մերժել է ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի եղբորորդի Կարեն Խաչատրյանի կալանքի դեմ բողոքը:
ՀՀ ֆինանսների նախկին նախարար, Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանն արդեն մեկ ամիս է, ինչ կալանքի տակ է։
ՊԵԿ նախկին ղեկավար, ՀՀ ֆինանսների նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Արտյոմ և Գուրգեն Խաչատրյաններին մեղադրանք առաջադրված չէ:
Ֆինանսների նախկին նախարար, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանը կմնա կալանքի տակ։ Այսօր Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց պաշտպանների բողոքն Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ: Խաչատրյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ըստ էության նման զարգացում սպասելի էր, քանի որ իրենք ամենօրյա ռեժիմով ականատեսն են լինում այն բանի, թե ինչ է կատարվում ՀՀ դատական համակարգում։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը՝ դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 30-ին, հրապարկեց առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու և պաշտոնեական լիզորութունները չարաշահելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի վերաբերյալ որոշումը։ Դատարանը մերժեց պաշտպանների բողոքը: Գագիկ Խաչատրյանը կշարունակի մնալ կալանքի տակ։
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում` դատավոր Ռուբիկ Մխիթարյանի նախագահությամբ այսօր մեկնարկել է առանձնապես խոշոր չափերի վատնում կազմակերպելու մեջ մեղադրվող ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանին կալանավորելու որոշման դեմ նրա պաշտպանների ներկայացրած բողոքի քննությունը։
Կալանավորված նախկին պաշտոնյան ավելի վաղ հետազոտվել էր նույն բուժկենտրոնում։
ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ՝ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործը ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասինհայտնում են Դատախազության հանրային կապերի բաժնից:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց Պետական եկամուտների կոմիտեի նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի խափանման միջոցը կալանքն ընտրելու միջնորդությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: