Հայերեն   English   Русский  
Գագիկ Խաչատրյան
Չնայած առերևույթ հանդարտությանը` իշխանությունների ճամբարում եռուզեռ է: Եվ այդ եռուզեռում այս կամ այն խումբը, թևը կամ դեմքը փորձում է վերլուծել ստեղծված իրավիճակը, հաշվարկել դեպքերի ընթացքը, կշռադատել իրենց շահերն ու ակնկալիքները, դրանք համադրել իրենց հնարավորությունների հետ, ստեղծել նոր հնարավորություններ ու լծակներ և այլն… Ու այս ամենն ավելի քան բնական է. յուրաքանչյուրը մտածում է ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվել ներքաղաքական փոփոխությունների պահին ու առավելագույնս շահեկան դիրքում լինել:
ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը Մոսկվայում մասնակցել է «Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի» խորհրդի նիստին, որի ընթացքում նախարարը ներկայացրել է Հիմնադրամի միջոցներից ֆինանսական վարկ տրամադրելու վերաբերյալ ՀՀ հայտը: Հիմնադրամի խորհուրդը որոշում է կայացրել շարունակել աշխատանքները ֆինանսավորման վերջնական ծրագրի նախապատրաստման ուղղությամբ և հաստատել է Հայաստանին «Ոռոգման համակարգերի արդիականացում» ծրագրի իրականացման համար Հիմնադրամի միջոցներից 40 մլն ԱՄՆ ...
Այսօր ԱԺ-ում բԲյուջեի կատարողականի հաշվետվությանը կողմ քվեարկելու կոչ արեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը: «Չնայած 2014-ի ֆինանսական բարդություններին այն կարելի է համարել բեկումնային արդյունավետ սոցիալական պաշտպանության համակարգերի ստեղծման և ամենաբարդ տարին բարեփոխումների իրականացման առումով»,- ասաց նա: Բաղդասարյանի խոսքով` Կառավարության ծրագրերը միտված են ապագային և կոչված չեն պահի խնդիր լուծելու:
Մի զարմացեք, եթե ասենք, որ Հայաստանում կոռուպցիայի երգն արդեն երգված է, քանի որ կոռուպցիայի դեմ «անզիջում» պայքարը մտել է նոր փուլ:
Քննարկվել են տնտեսական գործակցության հեռանկարները2014թ. դեկտեմբերի 16-ին Ֆինանսների նախարարությունում անցկացվել է Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի շրջանակում միջանկյալ նիստ` ՀՀ Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի նախագահությամբ:
Այսօր ԱԺ-ում շարունակվում են գալիք տարվա բյուջեի քննարկման աշխատանքները: ՀԱԿ պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իր ելույթում բյուջեն անվանեց անողնաշար՝ շեշտելով, որ բյուջեի նախագծում ոչ մի ռազմավարական ծրագրի տեսլական չկա. ՛՛Պատկերացնո՞ւմ եք՝ Կառավարության բյուջեում ոչ մի խոսք չկա աղքատության հաղթահարման նպատակային ցուցանիշների մասին, չի ասում՝ այսօր աղքատությունն ինչքան է, ավելանալու է, թե պակասելու: Պետք է հասկանալ նաև, թե գործող կառավարության անդամները ինչու են այնտեղ աշխատում: Ինձ համար հարց է , թե ինչու ...
Կառավարությունը հուլիսի 24-ին 2014 թ. պետական բյուջեով նախատեuված կառավարության պահուuտային ֆոնդից 55 մլն 33 հազար դրամ գումար հատկացրեց ՀՀ Ազգային ժողովին:
Հանրային խորհրդի նախագահ, Հայաստանի նախկին վարչապետ, 1992-93 թվականներին պաշտպանության նախարար Վազգեն Մանուկյանը հայ - ռուսական հարաբերություններում ի հայտ եկած սառնությունը բացատրում է Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելու հանգամանքով:Մանուկյանի խոսքով, եթե պաշտոնական Մոսկվան շարունակի զենք մատակարարել Բաքվին, ապա դա կնշանակի մեկ բան․ Ռուսաստանի հետ Հայաստանի դաշնակցային հարաբերությունները կեղծ են, որովհետև այդ զենքի վաճառքը ուղղակի ճանապարհ է դեպի պատերազմ:
Նախագահ Սերժ Սարգսյանը մայիսի 1-ին որոշեց վերակազմակերպել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեն` միացնելով ֆինանսների նախարարությանը և սահմանել, որ ՀՀ մաքսային օրենսգրքով, «Մաքսային ծառայության մասին», «Հարկային ծառայության մասին» և ՀՀ այլ օրենքներով նախատեսված մաքսային և հարկային վերադաս մարմինների ղեկավարը ֆինանսների նախարարն է:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: