Մայիսի 3-ին Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանից ներկայացված 20 բողոքների առնչությամբ որոշում է կայացրել: Դրանք բոլորը կապված են Ադրբեջանի դատարանների չիրականացված որոշումների հետ: Բողոք ներկայացնողները եղել են ինչպես ֆիզիկական, այնպես էլ իրավաբանական անձինք: Իրենց բողոքներում նրանք նշել են, որ խախտվել են իրենց իրավունքները, որոնք սահմանված են Եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածով (արդար դատաքննության իրավունք) և №1 արձանագրության 1-ին հոդվածով (գույքի իրավունք):