Հայերեն   English   Русский  
Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հոկտեմբերի 24-ի հայաստանյան այցից հետո կիսվել է իր տպավորություններով և ինստագրամի իր էջում մի քանի լուսանկար հրապարակել:Առաջին լուսանկարում Հայաստանի լանդշաֆտային բնապատկերն է, երկրորդում՝ Սովետական Հայաստանի 50-ամյակին նվիրված հուշարձանը, երրորդում՝ ժենգյալով հաց պատրաստող կինը, իսկ չորրորդում՝ հայկական տարազ հագած պարողները: Նա լուսանկարները մակագրել է՝ «Հայաստան»:
Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը և պաշտոնական այցով մեր երկրում գտնվող Ռուսաստանի կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևը, առանձնազրույցից և ընդլայնված կազմով բանակցություններից հետո, հանդիպել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներին և հանդես եկել բանակցությունների արդյունքներն ամփոփող հայտարարություններով։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևին:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի գլխավորած պատվիրակությանը:
Պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանի ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, ծաղկեպսակ դրել Հայոց մեծ եղեռնի զոհերի հուշարձանին և ծաղիկներ է խոնարհել Հայոց ցեղասպանության Սուրբ նահատակների հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերով այսօր պաշտոնական այցով Հայաստան է ժամանել Ռուսաստանի Դաշնության կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Դմիտրի Մեդվեդը համաշխարհային հանրությանը կոչ է արել միավորվել, որպեսզի միասին ոչնչացնեն «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը: Գրում է Russian.rt.com-ը:
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ: Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: