Ղրղզստանի Հանրապետություն կատարած աշխատանքային այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը Բիշքեկում առանձնազրույց է ունեցել ՌԴ կառավարության ղեկավար Դմիտրի Մեդվեդևի հետ։ Կողմերն անդրադարձել են հունվարին ՀՀ վարչապետի՝ ՌԴ պաշտոնական այցի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մասնավորապես, հայ-ռուսական ներդրումային հիմնադրամի ստեղծմանը, Մեղրու ազատ տնտեսական գոտում ռուսական ընկերությունների ներգրավմանը, գյուղատնտեսական նշանակության տեխնիկայի մատակարարման հարցերին։Քննարկվել ...