Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������
Նախօրեին կայացած Եվրոպական Միության անդամ երկրների առաջնորդների գագաթնաժողովի ընթացքում այդպես էլ չի հաջողվել Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցների երկարաձգման վերաբերյալ վերջնական որոշում կայացնել: Գրում է Russian.rt.com-ը:
Իտալիայի, Հունաստանի, Կիպրոսի, Իսպանիայի, Ավստրիայի, Հունգարիայի և Սլովակիայի առաջնորդներն ամենայն հավանականությամբ չեն աջակցի Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանվող նոր պատժամիջոցներին: Հայտնում է РИА Новости լրատվական գործակալությունը` հղում անելով Bloomberg գործակալությանը: Գրում է Vesti.ru-ն:
Ղրիմի պատճառով սահմանված ամերիկյան պատժամիջոցներն այնքան ժամանակ ուժի մեջ կմնան, մինչև թերակղզին չվերադառնա Ուկրաինայի կազմ: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Ջեն Պսակին: Պսակի հայտարարությունը տեղադրված է ԱՄՆ-ի համապատասխան գերատեսչության կայքում: Գրում է Russain.rt.com-ը:
ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը մտադիր չէ Եվրոպական Միությանը խնդրել չեղյալ հայտարարել սահմանված պատժամիջոցները: Համապատասխան հայտարարությամբ այսօր հանդես է եկել ՌԴ ԱԳՆ-ի ղեկավար Սերգեյ Լավրովը իր իսպանացի գործընկեր Խոսե Գարսիա-Մարգալոյի հետ հանդիպման ավարտին: Գրում է Russain.rt.com-ը:
Եվրոպական Միության խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հանդես է եկել հայտարարությամբ, որ համաձայն` ներկայումս անհնար է նոր հակառուսական պատժամիջոցների սահմանման հարցում ԵՄ անդամ երկրների առաջնորդների կողմից միասնականություն դրսևորել: Գրում է Russain.rt.com-ը:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` Ուկրաինայում հրադադարի ռեժիմի հաստատումից հետո հակառուսական պատժամիջոցները խստացնելու անհրաժեշտություն չկա: Համապատասխան հայտարարությամբ հանդես է եկել Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը լեհական ParlamentskeListy լրատվական կայքին տված հարցազրույցի ընթացքում: Գրում է Russain.rt.com-ը:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: