Հայերեն   English   Русский  
������������������������������������������������������������������������ ������������������������������������������������������������������������������
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Պետդեպարտամենտի մամուլի քարտուղար Հեզեր Նաուերթը հայտարարել է, որ Վաշինգթոնը մտադիր է օրենքի համաձայն գործել` Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ պահանջելով: Գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Սերգեյ Ռյաբկովը հակառուսական պատժամիջոցների խստացումից հետո Վաշինգթոնին կոչ է արել «կրակի հետ չխաղալ»: Մեկնաբանությունը հրապարակվել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական կայքում: Գրում է Gazeta.ru-ն:
Եվրոպական միության (ԵՄ) խորհրդում որոշում է կայացվել երկարաձգել հակառուսական պատժամիջոցները, որոնք կիրառվել էին «Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը խաթարելու» պատճառով: Այդ մասին հայտնել է գերատեսչության կայքը: Գրում է Gaszeta.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանը փոխադարձության սկզբունքի հիման վրա կարձագանքի Սկրիպալների թունավորման հետ կապված Վաշինգթոնի պատժամիջոցներին: Գրում է Gazeta.ru-ն:
ՌԴ-ի նկատմամբ ԱՄՆ-ի պատժամիջոցների նոր փաթեթն ուժի մեջ է մտել հյուսիսամերիկյան արևելյան ժամանակով կեսգիշերին (մոսկովյան ժամանակով 07:00): Գրում է Gazeta.ru-ն:
Fox News հեռուստաընկերության փոխանցմամբ՝ Ամերիկացի սենատոր Լինդի Գրեմը հայտարարել է. որ ԱՄՆ-ն պետք է նոր պատժամիջոցներ կիրառի Ռուսաստանի դեմ:Գրում է Gazeta.ru-ն:
Գերմանիայի Բունդեսթագում «Այլընտրանք Գերմանիայի համար» խմբակցության ղեկավար Ալեքսանդր Գաուլանդը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցներն վնաս են հասցնում երկու երկրների տնտեսություններին և անիմաստ են: Այդ մասին քաղաքական գործիչը հայտարարել է «Известия» պարբերականին տված հարցազրույցի շրջանակներում: Գրում է Gazeta.ru.-ն:
Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ամերիկացի սենատորները կոչ են անում անհապաղ նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի դեմ, որպեսզի կանխեն Միացյալ Նահանգներում անցկացվելիք միջնանկյալ ընտրություններին հնարավոր միջամտությունը: Գրում է Gazeta.ru-ն:
РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ` ԵՄ-ն Ղրիմի և Սևաստոպոլի պատճառով մեկ տարով` մինչև 2019 թվականի հունիսի 23-ը, երկարաձգել է Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները: Գրում է Vesti.ru-ն:
РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչները տեղեկացրել են, որ «Совфрахт» ընկերությունը, որի նկատմամբ ԱՄՆ իշխանությունները պատժամիջոցներ են սահմանել, զբաղվում է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների գրոհայինների դեմ պայքարող Ռուսաստանի ռազմատիեզերական ուժերի ստորաբաժանումների համար ավիացիոն վառելիքի մատակարարման ապահովմամբ: Գրում է Gazeta.ru-ն:
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: